Հայաստանի ազգային հավաքանի և «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը Tert.am-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է տարբեր թեմաներից․ «Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թվում է՝ ինչ-որ չափով բավական է, որովհետև քննադատությունը պետք է արդյունավետ լինի, եթե հենց այնպես՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատությունը չի ընդունում, իսկ […]
Ավելին
Խորեն Հովհաննիսյանը Bac TV-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մտադիր է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ «Այսօր մեր ֆուտբոլը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, բայց դա մեկ օրվա բան չէ: Ճիշտ մարդիկ պետք է աշխատեն ճիշտ տեղում: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Կարևոր է` ճիշտ ու արդար ընտրություններ լինեն ՀՖՖ-ի նախագահի […]
Ավելին
Վերջին օրերին հայկական ֆուտբոլային աշխարհում ինչեր ասես տեղի չունեցան․ Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սեփական հարկի տակ անատամ խաղով պարտվեցինք հույներին, նոյեմբերի 18-ին Պալերմոյում Իտալիայի հավաքականից կրեցինք հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 1։9, Աբրահամ Խաշմանյանը սկանդալային մամլո ասուլիս տվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, իսկ գործող գործկոմը ասպարեզից կհեռանա […]
Ավելին
Ինչպես գիտենք՝ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ գործկոմի կողմից։ Այս ամենի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուների շարժումը․ « Ինչպես արդեն հայտնի է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժական տվեց զբաղեցրած պաշտոնից` այդպիսով կատարելով «Առաջին Հայկական Ճակատի» հորդորներից մեկը։ Շնորհակալություն ենք հայտնում […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, որն այսօր ընդունվել ՀՖՖ գործկոմի կողմից։ Բոլորը կողմերը միաձայն որոշում են կայացրել դեկտեմբերի 23-ին գումարել ՀՖՖ ժողով, որի ընթացքում ընտրվելու է նոր գործկոմի կազմը ու նոր նախագահը: Այս մասին Արթուր Վանեցյանը նշեց լրագրողների հետ հանդիմպան ժամանակ․ «Այսօր տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում […]
Ավելին
«Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուների շարժումն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին․ «Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա – Հայաստան հանդիպումը։ Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի կարող օգնել հավաքականին առաջիկա երկու հանդիպումներին։ Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում […]
Ավելին
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին: Ըստ Ճաղարյանի՝ Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: «Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում»,- նշել է Ճաղարյանը Աբրահամ Խաշմանյանի […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է FFA.am-ը, խաղը կսպասակեն լեհ մրցավարական բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։
Ավելին
ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին, սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պոշոնական կայքը, գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023