ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Բոսնիայի ընտրանուն: Ըստ Interfootball-ի՝ մեր ազգային թիմի մեկնարկային կազմը կլինի այսպիսին. Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Գագիկ Դաղբաշյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման մեկնարկն այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին է:
Ավելին
Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է ասուլիսը. – Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել վաղվա հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը: – Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպման նախախաղային մարզումից: Հենոն լուսանկարները մակագրել է հետևյալ կերպ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին, իսկ դուք պատրա՞ստ եք մեզ երկրպագել»: Բոսնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 23-ին. մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին է:
Ավելին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են բլից հարցերի: ՀՖՖ-ն ներկայացրել է շատ ուրախ պատասխանների տեսանյութը.
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային […]
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել մեր ազգային թիմի դեմ մարտի 23-ին կայանալիք հանդիպմանը: Բոսնիացիների գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը խոսել է կորուստների մասին. «Սարիչը, անկասկած, չի խաղա Հայաստանի դեմ, իսկ ինչ վերաբերում է Կոլաշինացին, ապա հուսով ենք, որ նա պատրաստ կլինի հույների դեմ խաղին»,- մարզչի խոսքն է մեջբերում Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի […]
Ավելին
Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ժամը 17:00-ին հավաքականը անցկացրել է առաջին մարզումը: ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքի մեկնարկի տեսանյութն ու լուսանկարները.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023