Մարտի 17-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստերի անունները, ովքեր ընդգրկված են լինելու հավաքականի ընդլայնված ցանկում՝ նախապատրաստվելու աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայանալիք առաջիկա երեք հանդիպումներին։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքից, հավաքականին է միանալու նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն, ում անունը տեղ չէր գտել նախնական հրապարակված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ:  Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ: Սա կլինի Հայաստանի […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը՝ հղում կատարելով Sport24-ի հայազգի լրագրող Արարատ Մամբրեյանին, Հայաստանի հավաքականը սույն թվականի հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի դեմ։ Մամբրեյանն իր Telegram-ի էջում գրել է հետևյալը․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Շվեդաիայի հավաքականի հետ համաձայնութայն է հասել ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ։ Այդ մասին շուտով պաշտոնապես նույնպես կհայտարարվի։ Ավելի վաղ Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, […]
Ավելին
Մարտի 11-ին «Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Հռոմում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ։ Այդ խաղի 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։ Արդեն որոշ մանրամասներ հայտնի դարձել հայազգի կիսապաշտպանի վնասվածքից։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը՝ հղում կատարելով Il Tempo-ին, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով […]
Ավելին
Հայաստանի հավաքականն առաջիկայում երեք հանդիպում կանցկացնի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Մեր ընտրանին մարտի 25-ին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի դեմ, իսկ ամսի 28-ին ու 31-ին տանը՝ Իսլանդիայի ու Ռումինայի հավաքականների դեմ։ Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի առաջիկա երկու հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ։ «Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն՝ Իսլանդիայի և Ռումինիայի […]
Ավելին
#Interfootball-ի հերթական տեսանյութի շրջանակում կներկայացնենք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն թոփ-30 գոլերը․ Հենո, Արազ, Մարկոս, Գևորգ Ղազարյան։ Կարճ ասած՝ հայկական հրաշքները։ Հաճելի դիտում!!! Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին. – Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: – Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի […]
Ավելին
1 98 99 100 101 102 124

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023