Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում հատեց 100 գոլի սահմանագիծը։ Այդ պահի դրությամբ Մբապեն եղել է 22 տարեկան 91 օրական։ Աղբյուրի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» 6 գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ առաջատար Լեո Մեսսին ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Մեսսին այդ խաղում խփեց կարիերայի 636-րդ և 637-րդ գոլերը՝ առանց 11-մետրանոց հարվածի։ Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացին գերազանցեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, ով, առանց 11-մետրանոց իրացնելու, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 6։1 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին»։ Կատալոնական ակումբի վերջին գոլը գրանցվեց հանդիպման 89-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Լեո Մեսսին։ Նախքան վերջին փոխանցումը և արգենտինացի ֆուտբոլիստի գոլը, «Բարսելոնան», պարզապես գերճշգրիտ ուսուցողական գրոհ անցկացրեց, ինչը շատ գեղեցիկ ստացվեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, որոնք գնդակին տիրում էին ժամանակի 71%, սակայն երկար ժամանակ «Բարսելոնայի» խաղում սրություն չկար։ Դեռ ավելին՝ 24-րդ րոպեին բասկյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ալեքսանդ Իսակի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջից, հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն գոլերը։ Այսպիսով՝ լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի գնդակը՝ ՊՍԺ-ի դարպասը։(1:1, առաջին խաղում՝ 1։4)։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի գոլը, որը նա խփեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասը։(2:0)։ Երրորդը Լուիս Մուրիելի («Ատալանտա») գոլն է, որով նա […]
Ավելին
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» նորընտիր ղեկավարության ծրագրերը՝ կապված թիմի ավագ Լեո Մեսսիի հետ։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Ժոան Լապորտան ցանկանում է, որպեսզի արգենտինացին մնա ակումբում, այդ իսկ պատճառով ֆունկցիոները պատրաստվում է մինչև ցմահ պայմանագիր առաջարկել Մեսսիին, սակայն աշխատավարձի նվազմամբ։ Ենթադրվում է, որ այդպիսի պայամանագիրը թույլ կտա մեղմել Մեսսիի ֆինանսական կորուստները, որը նա կկրի աշխատավարձի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Ժոան Լապորտան պաշտոնապես դարձել է ակումբի նախագահ։ Մարտի 17-ին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, Սանդրո Ռոսելը, Ժոան Գասպարը, Էնրիկ Ռեյնան, ակումբի ֆուբտոլիստներ Լեո Մեսսին, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն, «Բարսելոնայի» կանանց թիմի ու «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստներ ու աշխատակիցներ, «բլաուգրանասի» […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Պորտալն առանձնացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր 21-րդ դարում ամենաշատն են դարձել հեթ-տրիկի հեղինակ։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու – 57 («Ռեալ» – 44, Պորտուգալիայի հավաքական – 9, «Յուվենտուս» – 3, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1) 2․ Լեո Մեսսի – 54 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ մրցաշարի հետնապահ «Ուեսկայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին, ում համար այդ խաղը 767-րդ էր ակումբային կարիերայում (այդ արդյունքով նա կրկնեց թիմի լեգենդներից Խավիի ցուցանիշը), դարձավ նաև դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին եվրոպական թոփ 5 առաջնությունների շրջանակում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ուեսկայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին տանտերերը, ովքեր 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո էլ «կապտանռնագույններն» ունեին առավելություն․ աչքի ընկնելու լավ պահեր ունեին Լեո Մեսսին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023