ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` վարակակիրների թվում է նաև Լեո Մեսսին։ Բացիի Մեսիից, ՊՍԺ-ից կազմից Covid-19-ով են վարակվել նաև Խուան Բերնատը, Սերխիո Ռիկոն ու Նաթան Բիթումազալան։ Հաղորդվում է, որ բոլոր ֆուտբոլիստները, հետևելով համաճարակային բոլոր կանոններին, ինքնամեկուսացել են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան) – 59 հանդիպում, 69 գոլ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 67 հանդիպում, 51 գոլ էրլինգ Հալանդ («Բորուսիա […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FoodGoal» հաղորդաշարի տարեվերջյան թողարկումը։ Հերթական թողարկման շրջանակում անդրադարձել ենք 2021 թ. ամենադրամատիկ և հիշարժան դրվագներին Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է 2021 թ. 100 լավագույն ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովակին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույնին պարզելու համար պարբերականը քվեարկություն է անցկացրել 219 փորձագետների շրջանում, որոնց թվում ընդգրկված են եղել նաև 24 նախկին ֆուտբոլիստներ։ Նշենք, որ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 16-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։ Ամստերդամը ներկայացնող ակումբի միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Սեբաստիան Հալերը` եզրափակելով Դուշան Տադիչի փոխանցումը։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, Տադիչը 2021 թ. ընթացքում կատարել է իր 37-րդ գոլային փոլանցումը։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում կատարած գոլային փոխանցումների ցուցանիշով սերբ ֆուտբոլսիտը […]
Ավելին
Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։ Մյունխենյան ակումբի վերջին գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Այս հանդիպումը «Բավարիայի» համար վերջինն էր 2021 թվականին, իսկ Ռոբերտ Լևանդովսկին տարին ավարտեց բոլոր մրցաշարերի շրջանակում խփած 69 գոլով։ 33-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով լավագույնն է ողջ տարվա կտրվածքով։ Նրան հաջորդում են Կիլիան […]
Ավելին
Դեկտեմբերի 17-ին ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո տեղադրված հարցման արդյունքները, որով պարզում էր խմբային փուլի լավագույն գոլի հեղինակին։ Այսպես, ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ է ճանաչվել Լեո Մեսսիի` 2-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:0) խփած գոլը։ Հարցմանը մասնակցել է մոտ 200 հազար մարդ, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է […]
Ավելին
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ընգրկվել 2021 թ. խորհրդանշական հավաքականում։ Խորհրդանշական հավաքականում ընդգրկվելուն հավակնում հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Էդուարդ Մենդի («Չելսի», Սենեգալ), Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա) Պաշտպաններ – Դաբիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ», Ավստրիա), Ժորդի Ալբա («Բարսելոնա», Իսպանիա), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա), Դանի Ալվես («Բարսելոնա», Բրազիլիա), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։ Այդ խաղում փարիզյան ակումբի կամզից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ, հղում կատարելով Սպորտի վիճակագրության հիմնադրամին` RSSSF-ին, հայտնում են, որ արգենտինացի հարձակվողը պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է «Ֆուտբոլի արքա» Պելեին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին իր խփած գոլերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց բելգիական «Բրուգեի» դեմ։ Փարիզյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ լուրջ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակներ դարձան Կիլիան Մբապեն և Լեո Մեսսին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մաթս Ռիթսը։ Այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
1 33 34 35 36 37 95

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023