Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Կողմերը հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. մերսիսայդյան գրանդը երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «արծիվները» խփեցին պատասխան գոլերը։ «Լիվերպուլից» գոլերը խփեցին թիմի նորեկներ Ուգո Էկիտիկեն ու Ժերեմի Ֆրիմպոնգը, լոնդոնյան ակումբից աչքի ընկան Ժան-Ֆիլիպ Մատետան և Իսմայիլա Սարը։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Չեմպիոնշիփը ներկայացնող «Միլուոլը» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպման 8-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Լիեմ Ռոբերտսը սարսափելի խախտում թույլ տվեց «Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետայի նկատմամբ։ Գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո կարմիր քարտ ցույց տվեց 30-ամյա դարպասապահին` հեռացնելով նրան դաշտից։ Խախտման հետևանքով Մատետան ծանր վնասվածք ստացավ։ Հանդիպումը […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Գոլառատ պայքարում «զինագործները» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան։ Տանտերերից փայլեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Փելասի» գոլերը խփեցին Ժան-Ֆիլիպ Մատետան ու Էդի Նկետիան։ Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս եկավ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները։ «Եռագույնները» բավական արագ բացեցին հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Էնցո Միյոն։ «Ֆուրիա ռոխան» շատ արագ պատասխանեց մրցակցի գոլին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Գիյոմ Ռեսթի պաշտպանած դարպասը։ Իսպանացիներից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ անգամ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը Բորդոյում ընդունեց Արգենտինայի թիմին։ Անչափ լարված և հետաքրքիր պայքարում անցած սկզբունքային մրցավեճն ավարտվեց «եռագույնների» հաղթանակով` 1:0 հաշվով։ Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականին հաղթանակ պարգևեց Ժան-Ֆիլիպ Մատետայի 5-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, Ֆրանսիան Արգենտինայից ռևանշվի հասավ աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչում կրած պարտության համար և դուրս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Արծիվները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` «կարմիր սատանաներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Օլիվեր Գլասների թիմից դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսեն, մեկական գոլ էլ խփեցին Ժան-Ֆիլիպ Մատենան ու Տայրիք Միտչելը։ Այս հաղթանակից հետո «Փելասը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 14-րդ […]
Ավելին
Անգլիկական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Մինչև 76-րդ րոպեն հանդիպումն անցնում էր «քաղաքաբնակների» մեծ առավելությամբ, և Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին երկու գնդակի առավելությամբ։ Այդուհանդերձ, «արծիվները» կարողացան շրջել հանդիպման ընթացքն ու կորզել ոչ-ոքի։ «Սիթիի» կազմից աչքի ընկան Ջեք Գրիլիշն ու Ռիկո Լյուիսը, իսկ հյուրերի գոլերը խփեցին Ժան-Ֆիլիպ Մատետան և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «արծիվները» երկրորդ խաղակեսի մեկնարկում բավական արագ բացեցին հաշիվը. 57-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան։ Այդուհանդերձ, 75-րդ րոպեին Ռոյ Հոջսոնի թիմի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ Ջորդան Այուն հեռացվեց դաշտից` ստանալով երկրորդ դեղին […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պլիմութի» դեմ։ «Արծիվների» համար հանդիպումն անչափ անհաջող մեկնարկ և ընթացք ստացավ, քանի որ տանտերերը նախ 6-րդ րոպեին բացեցին, ապա 46-րդ րոպեին` կրկնապատկեցին հաշիվը։ «Պլիմութի» գոլերը խփեցին Բեն Ուեյն ու Լյուկ Կանդլը։ Այդուհանդերձ, Ռոյ Հոջսոնի թիմը պարզապես ֆանտաստիկ comeback արեց և 58-62-րդ րոպեների ընթացքում երեք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո բավական անսպասելի արդյունք էր գրանցվում, քանի որ «արծիվները» հաղթում 2:0 հաշվով. նախ 21-րդ րոպեին աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան, ապա 36-րդ րոպեին` Ջորդան Այուն։ Այդուհանդերձ, Ֆրենկ Լեմպարդի թիմը կարողացավ իր մեջ ուժ գտնել և comeback իրագործեց ու ոչ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023