Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Դանիայից։ 51-րդ «եռագույնների» հարձակվողներ Քրիստոֆեր Նկունկուն կրնկով կատարած փոխանցումով հարվածային դիրք դուրս հերեց իր թիմակից Կարիմ Բենզեմային, ով անհատական հիանալի անցումից հետո գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Դանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսում «եռագույններն» ունեին տարածքային առավելություն, սակայն Գի Ստեֆենի սաները (խմբ.` Դիդիե Դեշամի օգնականը. 53-ամյա մասնագետն իր հայրիկի մահվան պատճառով բաց թողեց այս հանդիպումը) չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել հանդիպման հաշվը։ Այն, ինչ ֆրանսիացիներին չհաջողվեց անել առաջին կեսում, նրանք արեցին […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կմրցի Դանիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ  այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։ Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա Ավստրալիա/ԱՄԷ – Պերու […]
Ավելին
Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու դեմ։ Բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով` 4:2 հաշվով։ Լուի վան Գալի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սթիվեն Բերգվեյնը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն ու Մեմֆիս Դեպայը, իսկ դանիացիների գոլերը խփեցին Յանիկ Վեստերգորն ու Քրիստիան Էրիկսենը։ Նշենք, որ […]
Ավելին
Դանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Ամստերդամում մրցում է Հոլանդիայի ընտրանու դեմ։ 46-րդ րոպեին դանիացիների կազմից փոխարինման դուրս եկավ Քրիստիան Էրիկսենը, ով 48-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 2:3։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր չարաբաստիկ ուշագնացությունից ու սրտի կանգից հետո, որը նա տարել էր 2021 թ. հունիսի […]
Ավելին
Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի և Հարավային Ամերիկայի գոտիների որակավորման փուլերի հերթական հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքում ևս 4 հավաքականներ` Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայն ու Էկվադորը նույնպես նվաճեցին Քաթար-2022-ի խմբային փուլի ուղեգիր։ Այսպիսով, արդեն 19 հավաքականներ նվաճել են աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Աշխարհի առաջնության շրջանակում հանդես կգան Քաթարի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բրենթֆորդը» 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իվան Թոնին, ով գոլերից մեկը խփեց Քրիստիան Էրիկսենի կատարած փոխանցումից հետո։ Դանիացի կիսապաշտպանն առաջին գոլային փոխանցումը կատարեց Դանիայի հավաքականի կազմում ունեցած չարաբաստիկ ուշագնացությունից հետո։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Բրենթֆորդը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Նյուքասլին»։ Լոնդոնյան ակումբի կազմում նորամուտը նշեց Քրիստիան Էրիկսենը, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է համալրել «Բրենթֆորդի» շարքերը։ 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին, սակայն չկարողացավ օգնել «մեղուներին» խուսափել պարտությունից։ «Բրենթֆորդի» երկրպագուները բավական բուռն ծափողջույններով դիմավորեցին Էրիկսենին։ Հավելենք, որ դանիացի կիսապաշտպանը վերջին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շուտով պայմանագիր կկնքի «Բրենթֆորդի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` դանիացի կիսապաշտպանն առաջիկա 72 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի «մեղուների» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ շատ արագ կարող է կրկին լավ մարզավիճակ հավաքել, ինչը նրան թույլ կտա հանդես կգալ Պրեմիեր լիգայում։ Հատկանշական է, […]
Ավելին
1 3 4 5 6 7 14

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026