Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որի նախավերջին հանդիպման շրջանակում առաջնության առաջատարների թվում ընթացող «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը վերելքով է հանդես գալիս և այս հանդիպումն էլ բացառություն չէր, քանի որ «քաղաքաբնակները» ոչ մի հնարավորություն չտվեցին լոնդոնյան ակումբին՝ հաղթելով 4։0 հաշվով։ Շատերի համար անսպասելիորեն դուբլի հեղինակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանդները չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0 հաշիվ։ Յուրգեն Կլոպի սաները ողջ խաղի ընթացքում զգալի առավելությամբ տիրել են գնդակին (65% – 35%): Դրապասի ուղղությամբ կատարված հարվածների քանակով ևս առաջատարը լիվերպուլյան ակումբի տղաներն են (19 – 8), սակայն ավելի դիպուկ էին «կարմիր սատանաները» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենրտորանակ հանդիպման շրջանակում առաջնության 2-րդ հորիզոնականը զբաղվեցնող «Լիվերպուլը» «Էնդիլդ Ռոուդ» մարզադաշտում կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ «Չելսին», որը ԱՊԼ-ի վերջին 6 խաղերի շրջանակում տարել էր ընդամենը մեկ հաղթանակ, վերջապես, ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը։ «Ազնվականները» խաղի մեծ մասում ունեին առավելություն, սակայն միայն հանդիպման 78-րդ րոպեին կարողացան խփել հաղթական գնդակը։«Ֆուլհեմը» 44-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով (կոպիտ խաղի համար խաղադաշտից […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է վերջին մրցաշրջաններում «Լիվերպուլի» ցուցադրած խաղի մասին․ «Բարեբախտաբար, ես արդեն թոշակի էի անցել, երբ դիտում էի Լիվերպուլի վերջին երկու տարիների խաղը․ նրանք ֆենոմենալ էին»,- մասնագետի խոսքերն իր թվիթերյան էջում է տեղադրել լրագրող Ջեյմս Պիրսը։ Հիշեցնենք, որ 2020 թվականին 30 տարվա ընդմիջումից հետո «Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 26-ամյա կիսապաշտպանն անհավանական նվաճման է հասել։ Պարզվում է՝ Պրեմիեր լիգայի շրջանակում Բրունոն դարձել է միակ ֆուտբոլիստը, ով մեկ օրացույցային տարում չորրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ամփոփել է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեկտեմբեր ամսին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
«Դերբի Քաունթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեյն Ռունին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին հատյնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անգլիացի արդեն նախկին ֆուտբոլիստը տևական ժամանակ Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի կազմում հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հոլանդացի մասնագետ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռունին «Դերբիի» հետ նոր պայամանգիր […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել և դեռ շարունակում ենք առաջ ընթանալ, սակայն, ամեն դեպքում, մեր թիմը դեռևս երիտասարդ է։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ասել, որ «Լիվերպուլի» հետ միևնույն մակարդակի վրա ենք, քանզի նրանք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շատ է ցանկանում, որպեսզի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին վարձավճարով տեղափոխվի ֆրանսիական ակումբ։ Նշվում է, որ արգենտինացի մարզիչը դիտարկում է Ալիին՝ որպես ՊՍԺ-ի հիմնական կազմի խաղացող։ Անգլիացի ֆուտբոլիստը Պոչետինոյի ենթակայությամբ խաղացել է լոնդոնյան ակումբի կազմում, սակայն մարզչական փոփոխությունից հետո (խմբ.`Պոչետինիոյին այդ պաշտոնում փոխարինեց Ժոզե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023