Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ՝ հաղթելով 3։0 հաշվով։ Խաղի հաշիվը 10-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո բացեց «ազնվականների» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան՝ 1։0։ Երկրորդ գնդակին ֆուտբոլասերները պետք է երկար սպասեին։ 78-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Էդուար Մենդիի սկսած գրոհը արդյունավետ հարվածով եզրափակեց կենտրոնական հարձակվող Թեմի Աբրահամը՝ 2։0։ […]
Ավելին
Բրտանական մեդիագիգանտ BBC-ի վարկածով Յուրգեն Կլոպը ճանաչվել է 2019-20 թթ․ մրցաշրջանի սպորտի աշխարհում որպես լավագույն մարզիչ, իսկ նրա գլխավորած «Լիվերպուլը»՝ լավագույն ակումբ։ 2019-20թթ մրցաշրջանում «կարմիրները» 30 տարի անց դարձել են Անգլիայի չեմպիոն՝ առաջին անգամ դառնալով Պրեմիեր լիգայի հաղթող։։ Կլոպի ակումբը երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմին գերազանցել էր 18 միավորով և մրցաշրջանից 7 տուր առաջ` հռչակվել առաջնության […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Տոտենհեմի» և «Լեսթերի Սիթիի» միջև, որում Ժոզե Մոուրինիոյի սաները 0։2 հաշվով պարտվեցին «աղվեսներին»։ Առաջին խաղակեսի վերջում (45+4 րոպե) տանտերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, ինչը չվրիպեց գլխավոր մրցավար Պոուսոնի ուշադրությունից։ Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց հյուրերի անվիճելի առաջատար Ջեյմի Վարդին՝ 0։1։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 48-րդ րոպե, […]
Ավելին
Պեպ, ի՞նչ ես դու անում, գրողը տանի․․․ «Լիվերպուլը» 0-7 հաշվով Լոնդոնում ուղղակի չի նկատում «Փելասին», իսկ «Սիթին»՝ 0-1 «Սուութհեմպտոնին», այն էլ՝ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։  Երբ նախորդ մրցաշրջանը ավարտվեց «Լիվերպուլի» չեմպիոնությամբ, այն էլ 18 միավոր առավելությամբ, անձամբ ես այս մրցաշրջանում մարզական առումով ավելի գազազած, ավելի քաղցած «Մանչեսթեր Սիթիի» էի սպասում, բայց արի ու տես, որ ճիշտ […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հերթական հանդիպումը կայացավ «Սաութհեմպտոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, որի շրջանակում «քաղաքայինները» դժվարին խաղում կարողացան 0։1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը խփվեց 16-րդ րոպեին։ Կևին դե Բրյույնեի աջ եզրից կատարած փոխանցումը գոլով եզրափակեց հյուրերի վինգեր Ռահիմ Սթերլինգը։ Դրանից հետո խաղադաշտում ընթանում էր գրեթե հավասար պայքար՝ փոխնիփոխ գրոհներով, բայց թիմերից […]
Ավելին
Դեկտեմբերի 19-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը նախորդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից հետո այսօր էլ ավելի ոգևորված տեսք ուներ, ինչն օգնեց քարը քարի վրա չթողնել մրցակցին՝ հաղթելով 0։7 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0։3 էր։ Աչքի էին ընկել […]
Ավելին
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան (FA) հանդես է եկել հայտարարությամբ՝ համաձայն որի մեղադրանք է առաջադրել ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդիսոն Կավանիի։ Որուգվայցին մեղադրվում է ինստագրամյան հրապարակումներից մեկում «նեգրիտո» բառի համար։ FA-ն գտնում է, որ Կավանիի գրությունն իր մեջ վիրավորանք է պարունակում և վնասում է ժամանակակից ֆուտբոլի հեղինակությանը։ Բացի այդ այն ռասսիստական բնույթ է պարունակում, քանի որ խոսքը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սեմ Էլարդայսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ 66-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Սլավեն Բիլիչին, ով վերջերս հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ «Վեսթ Բրոմվիչը» ԱՊԼ-ի շրջանակում կայացած 13 խաղերից հետո 7 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։ Հավելենք, որ […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ Պորտուգալացի մարզիչը 100 վայրկյանում 19 անգամ արտասանել է «վնասվածք է ստացել» բառակապակցությունը։ Սակայն, շտապում ենք «Տոտենհեմի» երկրպագուներին հանգստացնել․ Ժոզեն խոսում էր «Լիվերպուլի» մասին։ Ալիսոն, Տիագո, Ֆաբինիո, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, Ռոբերտսոն, Միլներ, Շաքիրի, Օքսլեյդ-Չեմբերլեն, Կեյտա, Ժոտա․․․․ Խնդրում եմ չշփոթել․ սա «Լիվերպուլի» մեկնարկային կազմը չէ, […]
Ավելին
1 118 119 120 121 122 170

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023