Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Բրայթոնը» B խմբի շրջանակում «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ճայերն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հադթելով 2:0 հաշվով։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմին հաղթանակ պարգևեցին Ժոաո Պեդրոյի և Անսու Ֆաթիի խփած գոլերը։ Նշենք, որ «Այաքսը» վերջին շրջանում խայտառակ մրցելույթներով է աչքի ընկնում և վերջին 9 պաշտոնական խաղերում չի […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 7-րդ տուրի «Վալվեյկ» – «Այաքս» հանդիպումը 85-րդ րոպեին ընդհատվել է և մնացել անավարտ։ Բանն այն է, որ «Վալվեյկի» դարպասապահ Էթիեն Վասենը «Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբիի հետ բախման պատճառով սարսափելի վնասվածք է ստացել։ Բրոբին ոչ միտումնավոր ոտքով հարվածել է Վասենի դեմքին, ինչի հետևանքով 28-ամյա դարպասապահն անմիջապես ուշագնաց է եղել։ Դեպքից ընդամենը վայրկյաններ անց «Վալվեյկի» […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 6-րդ տուրում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց դեռևս սեպտեմբերի 25-ին մեկնարկած առաջնության գլխավոր դերբին` «Այաքս» – «Ֆեյենորդ» հանդիպումը։ Հյուրերը հանդիպման առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին ամստերդամցիներին և երեք անգամ գրավեցին Ջեյ Գորթերի պաշտպանած դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Սանտիագո Խիմենեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իգոր Պայշաոն։ Հանդիպումը 55-րդ ընդհատվեց. գլխավոր մրցավար Սերդար Գյոզբյույուկը ստիպված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտեր» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Այաքսի» կիսապաշտպան Դևի Կլասենի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ 30-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ խզել է «Այաքսի» հետ գործող պայմանագիրը։ Հավելենք, որ Կլասենն «Այաքսի» կազմում հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ֆրանսիական «Մեցի» կենտրոնական հարձակցող Ժորժ Միկաուտաձեին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ամստերդամյան ակումբը նաև բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները, որի դիմաց «Մեցին» վճարել է 16 մլն եվրո։ Ֆրանսիական ակումբը ևս 3 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։ Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում, […]
Ավելին
«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Քուդուսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «մրճահարները» հոլանդական ակումբին վճարելու են 45 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը շարունակում է լինել «Այաքսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել բազմաթիվ ակումբներ, սակայն Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»։ Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ Ռոմանոն հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցում […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է կատարել «ցլերին»։ Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամյան ակումբը գործարքի դիմաց առաջարկել է 8,5 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 2 մլն եվրո։ Բացի դրանից, «Կրասնոդարը» Սպերցյանի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքն, թիմի ավագ Դուշան Տադիչն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ակումբից։ Կողմերը խզել են գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։ Սերբ հարձակվողն ամստերդամյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 241 խաղում դառնալով 105 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում նվաճել […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այաքսը»։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է VoetbalNieuws-ը, հոլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու պատճառով կորցրել է 45 մլն եվրո և այժմ որոշակի ֆինանսական խնդիրներ ունի։ Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամցիները Սպերցյանի տրանսֆերը կկարողանան իրականացնել միայն այն դեպքում, եթե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023