Ալ Հիլալն անընդմեջ հաղթանակների համաշխարհային ռեկորդ է սահմանել 🎥

Ալ Հիլալն անընդմեջ հաղթանակների համաշխարհային ռեկորդ է սահմանել 🎥

13/03/2024 - 11:11

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ալ Իթիհադին»։

«Ալ Հիլալին» հաղթանակ պարգևեցին Յասեր Ալ Շահրանիի ու Մալկոմի խփած գոլերը։

Այս հաղթանակը բոլոր մրցաշարերում 28-րդ անընդմեջն էր «Ալ Հիլալի» համար։

Ակումբն անընդմեջ հաղթանակների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել` շրջանցելով Ուելսը ներկայացնող «Նյու Սեյնթսի» պատմական ռեկորդը։

Ուելսցիները 2016/17 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում տարել էին 27 անընդմեջ հաղթանակ։

«Ալ Հիլալի» այս անհավանական հաղթարշավն սկսվել է դեռևս 2023 թ. սեպտեմբերի 25-ին, երբ Սաուդյան Արաբիայի գավաթի 1/16 եզրափակիչում ակումբն արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասավ «Ալ Ջաբալայնի» նկատմամբ։

Ակումբը վերջին անգամ չի կարողացել հաղթել 2023 թ. սեպտեմբերի 21-ին, երբ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրում ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Դամակի» դեմ խաղում։

Համաշխարհային ֆուտբոլում անընդմեջ հաղթանակների քանակով «Ալ Հիլալին» և «Նյու Սեյնթսին» հաջորդում են հոլանդական «Այաքսը» (երկու անգամ` 26 և 25 հաղթանակ), բրազիլական «Կորիտիբան» (24), Մյունխենի «Բավարիան» (23), Մադրիդի «Ռեալը» (22), «Մանչեսթեր Սիթին» (21) և Գլազգոյի «Ռեյնջերսը» (20)։

Հավելենք, որ «Ալ Հիլալը» դուրս եկավ Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Այինի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023