Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` ջենովական ակումբի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան ու Խոակին Կոռեան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Անչափ լարված և համառ պայքարում ընթացած խաղում նեապոլիտանական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Լուչիանո Սպալետի թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած հիասքանչ գոլը։ Նշենք, որ «Նապոլին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 29 միավոր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Լացիոն» Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Մաուրիցիո Սարիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` բերգամասկներին հաղթելով 2:0 հաշվով։ «Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Մատիա Ձականիի ու Ֆելիպե Անդերսոնի խփած գոլերը։ Նշենք, որ «Լացիոն» Ա սերիայի շրջանակում արդեն 6-րդ անընդմեջ «չոր» հանդիպումն է անցկացնում։ Հռոմեական ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում բաց է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ռոսոներներն» ունեին խաղային առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիվոկ Օրիգին ու Ռաֆայել Լեաուն։ «Մոնցայի» միակ գոլը խփեց Ֆիլիպո Ռանոկիան։ Նշենք, որ Դիասի առաջին գնդակի ժամանակ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հանդիպման հերոս դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։ Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով. «Ես նման հանդիպումների փորձ արդեն ունեի, սակայն այս մեկը յուրահատուկ էր, քանի որ «Ինտերի» մարզաշապիկով խփեցի առաջին գոլը։ Խաղավերջում մի փոքր հոգնել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անհավանական հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 4:3 հաշվով։ Միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց Հենրիխ Մխիթարյանի` 90+5-րդ րոպեին խփած գոլը։ Նշենք, որ «Ինտերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկոլո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներներն» ունեին խաղային լուրջ առավելություն` տոսկանական ակումբին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մոյզե Քինն ու Վեսթոն Մակենին։ Թուրինյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր` բարձրանալով […]
Ավելին
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսի` «Ատալանտայի» դարպասն ուղարկած ֆանտաստիկ գոլը լավագույնն է ճանաչվել Ա սերիայի 2021/22 մրցաշրջանում։ Այդ հանդիպումը կայացել է 2022 թ. մայիսի 15-ին` Ա սերիայի 37-րդ տուրի շրջանակում, որն ավարտվել է «ռոսոներիների» հաղթանակով` 2:0 հաշվով։ Հ․Գ․ […]
Ավելին
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երեկոյի գլխավոր մրցանակն ստացել է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն` ճանաչվելով Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում «ռոսոներիների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման […]
Ավելին
1 33 34 35 36 37 117

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023