Էմպոլին խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Նապոլիին🎥

Էմպոլին խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Նապոլիին🎥

12/11/2023 - 20:00

Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։

Չնայած հանդիպման ողջ ընթացքում «աձուրիններն» ունեին խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացան գտնել տոսկանական ակումբի դարպասը։

Դեռ ավելին` հյուրերը 90+1-րդ րոպեին դրամատիկ և անակնկալ հաղթանակ կորզեցին. հերոսացավ Վիկտոր Կովալենկոն, ով բավական գեղեցիկ գոլ խփեց։

Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Էմպոլիի» դարպասապահ Էտրիտ Բերիշան` կատարելով 7 սեյվ։

Այսպիսով, «Էմպոլին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 10 միավոր և բարձրացավ 17-րդ հորիզոնական։

«Նապոլին», 21 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023