ԱՊԼ-ի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»: Տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում Մատիպը բացել է հաշիվը, այնուհետև Սալահը դուբլ է ձևակերպել: Խաղավերջում Տորեյրան խփել է «զինագործների» միակ գոլը: 86-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալը» 3 խաղերից հետո 6 միավոր ունի, «Լիվերպուլը» 3 խաղերում էլ հաղթել […]
Ավելին
Nay 374-ը երաժշտական կատարում է պատրաստել, որը նվիրված է Հենրիխ Մխիթարյանին: Տեսահոլովակը՝ ստորև.
Ավելին
International Champions Cup-ի շրջանակում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Հաջորդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել: Հուլիսի 24-ին լոնդոնյան թիմը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
Ավելին
ԱՄՆ-ում ընթանում է Internatinal Champions Cup-ը: Ընկերական մրցաշարի շրջանակում մրցել են «Արսենալը» և «Բավարիան». լոնդոնյան թիմը հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է եղել՝ փոխարինվելով 64-րդ րոպեին: «Արսենալը» հուլիսի 20-ին մրցելու է «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին՝ «Ռեալի»:
Ավելին
Adidas-ը ներկայացրել է «Արսենալի»՝ արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստը: Դեղին խաղաշապիկները ներկայացրել են Հենրիխ Մխիթարյանը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը:
Ավելին
«Արսենալը» Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Լոնդոնյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին: Nice meeting our Consul General & Representatives of the Armenian Community in LA. գրել է Մխիթարյանը:
Ավելին
«Արսենալը» սկսում է ուսումնամարզական հավաքը ԱՄՆ-ում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը twitter-ի էջում գրել է. «Անհամբերությամբ սպասում ենք Միացյալ Նահանգների երկրպագուներին մեր խաղերին»: Հենոն հրապարակել է նաև այս լուսանկարը. «Արսենալը» Լոս Անջելեսում հուլիսի 16-ին մրցելու է «Կոլորադո Ռեպիդսի» հետ, 18-ին՝ «Բավարիայի», 20-ին «Ֆիորենտինայի» և 24-ին «Ռեալի» հետ:
Ավելին
Ներկայացվել է «Արսենալի» նոր խաղաշապիկը: Առաջիկա մրցաշրջանից սկսած լոնդոնյան ակումբի մարզահագուստը ապահովելու է adidas ընկերությունը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր խաղաշապիկով լուսանկար է հրապարակել:
Ավելին
ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Լեսթերին»: Տանտերերը հաղթեցին 3:0 հաշվով: 36-րդ րոպեին ՄայթլենդՆայլսը կարմիր քարտ է ստացել, ինչից հետո «աղվեսները» 3 գոլ են խփել: Աչքի է ընկել Տիլեմանսը, դուբլ է ձևակերպել Վարդին: Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և 73-րդ րոպեին տեղը զիջել է Գենդուզիին: Այս պարտությունից հետո «Արսենալը» 66 միավորով նահանջում է 5-րդ հորիզոնական:
Ավելին
ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալում է «Արսենալին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Լեսթեր». Շմեյխել, Չիլուել, Մագուաեր, Էվանս, Պերեյրա, Չոդուրի, Օլբրայթոն, Տիլեմանս, Նդիդի, Մեդիսոն, Վարդի «Արսենալ». Լենո, Մուստաֆի, Սոկրատիս, Մեյթլանդ-Նայլս, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Իվոբի, Լակազետ, Օբամեյանգ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023