Մեկնարկեց նաև Ա Սերիան․ Վերոնան ու Ռոման չպարզեցին հաղթողին🎥

Մեկնարկեց նաև Ա Սերիան․ Վերոնան ու Ռոման չպարզեցին հաղթողին🎥

20/09/2020 - 00:54

Սեպտեմբերի 19-ին մեկնարկեց նաև իտալական Ա սերիայի 2020/21 մրցաշրջանը։

1-ին տուրի մեկնարկային խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Գաետանո Կաստրովիլին՝ եզրափակելով Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումը։

Խաղային օրվա երկրորդ խաղում «Վերոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։

Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ ունեին աչքի ընկնելու լավ հնարավորություններ։ Հատկապես հանդիպման վերջնամասում թիմերը մեկական անգամ փոխանակվեցին դարպասաձողին կատարած հարվածներով, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտվեց դարպասում։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Հավելենք, որ հռոմեական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղակեսում ուներ աչքի ընկնելու մի քանի լավ պահեր, սակայն դրանք չօգտագործեց։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023