ՖԻՖԱ-ն մարտի 31-ին հրապարակել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Ըստ թարմացված տարբերակի` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար` ի դեմս Բրազիլիայի հավաքականի, որը, շրջանցելով Բելգիային, երկար դադարից հետո կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։ Բրազիլիան վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար դարձել էր 2017 թ. օգոստոսի 10-ի թարմացումից հետո, իսկ Բելգիան ցանկը գլխավորում էր 2018-ի հոկտեմբերի 25-ից։ […]
Ավելին
Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։ Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։ Կայանալու են հետևյալ հանդիպումները. Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա Ավստրալիա/ԱՄԷ – Պերու […]
Ավելին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի 2022 թ. առաջնության պաշտոնական գնդակը։ Այն ստացել է «Al Rihla» անվանումը, որն արաբերենից թարգամանաբար նշանակում է «ճամփորդություն»։ Նշենք, որ գնդակն արտադրել է գերմանական հեղինակավոր Adidas ընկերությունը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը` Քաթարում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մարտի 24-ին կայացան աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. Իտալիա 0:1 Հյուսիսային Մակեդոնիա Պորտուգալիա 3:1 Թուրքիա Շվեդիա 1:0 Չեխիա Ուելս 2:1 Ավստրիա Փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում պետք է կայանար Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամկետով։ Սպասվում է, որ այդ հանդիպումը կկայանա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ին ծանուցում ուղարկել` առաջիկա Եվրոպայի առաջնություններից մեկն անցկացնելու համար։ «Պատրաստվում ենք հայտ ներկայացնել Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման համար։ Ե՞րբ ենք դիմելու։ Այդ հարցը պետք է գործադիր մարմնի հետ ճշտել»,- նշել է ՌՖՄ-ի գործկոմի անդամ Սերգեյ Անոխինը։ Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարի անցկացման հարցը բարձրացրել է ՌՖՄ-ի գլխավոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս է եկել աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ։ ՖԻՖԱ-ն, կապված Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հետ, հայտարարել է, որ Լեհաստանի հավաքականը հնարավորություն է ստացել մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 29-ին։ Ռոբերտ Լևանդովսկին և ընկերները որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մրցելու […]
Ավելին
Ռուսական ակումբները հեռացվել են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի բոլոր մրցաշարերից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Որոշումը տարածվում է երկրի ազգային հավաքականի, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբների վրա։ Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։ Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը նաև «Գազպրոմի» հետ։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մի շարք պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի տարածքում չեն անցկացվի միջազգային հանդիպումներ։ Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտում` առանց երկրպագուների։ Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան ցանկացած մրցույթի պետք է մասնակցի «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ), այլ ոչ թե «Ռուսաստան» անվանումով։ Բացի դրանից, ռուսական ակումբների և Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի հավաքականը C խմբի շրջանակում մրցեց մրցաշարի նորեկ Կոմորյան Կղզիների ընտրանու դեմ։ Հանդիպումը գանացիների համար անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 4-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Էլ Ֆարդուն առաջ մղեց Կոմորյան Կղզիներին։ «Սև աստղերի» դժբախտությունները շարունակվեցին 25-րդ րոպեին, երբ Գանայի հավաքականի ավագ Անդրե Այուն կոպիտ գործեց մրցակցի դարպասպահի […]
Ավելին
Ցյուրիխում ավարատվեց The Best FIFA Football Awards ամենաամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հանձվեցին տարբեր մրցանակներ։ «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 6 7 8 9 10 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025