Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» երկու խաղերի արդյունքում 4։2 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ «Բորուսիայի» դեմ հանդիպումից հետո «քաղաքաբնակների» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Twitter-ի իր պաշտոնական էջում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին նվիրված գրառում է կատարել, այնուհետև հեռացրել է այն։ Անգլիացի ֆուտբոլիստը գրել է․ «Մբապե՛, դու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում մանկունյական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։ Էդին Թերզիչի սաները, հասկանալով, որ այլևս կորցնելու շատ բան չունեն, հանդիպման հենց մեկնարկից նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու, ինչը նրանց բավական արագ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր մի քանի անգամ սպառնացին Էդերսոնին, սակայն շատ արագ «Սիթիի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը՝ 19-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը․ Ռիյադ Մարեզի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Կևին Դե Բրոյնեն։ Առաջին խաղակեսի […]
Ավելին
Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի 1/4 եզրափակչի շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կողմերն սկսեցին զգուշավոր պայքարով։ Խաղի կարևորությունը թույլ չէր տալիս երկու կողմին էլ ռիսկի դիմել գրոհելիս, քանի որ մեկ արդյունավետ հակագրոհը կարող էր վճռել կիսաեզրափակչի ուղեգրի հարցը։ Ամեն դիպքում, «Սիթին» աստիճնաբար գնդակի նկատմամբ վերահսկողությունն իր ձեռքում վերցրեց, սակայն թիմի գործողություններում պակասում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում, որն, ի դեպ, նույն մարզադաշտում էր կայացել, «քաղաքաբնեկները» երկու գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Հանդիպումը չափազանց ակտիվ սկսեցին անգլիական ակումբի տղաները և արդեն 7-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Այս հանդիպումը նախապես որոշված էր, որ պետք է կայանար սույն թվականի ապրիլի 24-ին կամ 25-ին, սակայն, քանի որ «քաղաքաբնակները» հասել են Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, այս հանդիպումն առաջ է բերվել։ Լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում «Սիթին» ապրիլի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, իր թվիթերում հրապարակել է 2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Այն գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն , որին հաջորդում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «իշամեղուների» մյուս հարձակվող Էրլինգ Հալանդը։ 2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների 4-10 հորիզոնակններն ունեն հետևյալ տեսքը․ 4․ Սվեն Բոթման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, մանկունյական ակումբի կազմում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն հետաձգվեց։ Հանդիպումը, ինչպես և ենթադրվում էր, անցավ մանկունյական ակումբի առավալությամբ, որը ողջ հանդիպման ընթացքում պարզապես որևէ հնարավորություն չտվեց «իրիսներին»՝ հաղթելով 3։1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ մրցեցին չեմպիոնության երկու թեկնածուները՝ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ «Լիվերպուլի» առավելությամբ, սակայն աչքի ընկնելու ամենալավ պահն ունեին հենց մանկունյական ակումբի ֆուտբոլիստները, քանի որ 37-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ Իլկայ Գյունդողանը, սակայն նրա հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց նշանակությամբ 4-րդ դիվիզիոնը՝ Երկրորդ լիգան ներկայացնող «Չելթենհեմի» դեմ և կարողացավ կամային հաղթանակի հասել 1։3 հաշվով՝ ապահովելով իր տեղը 1/8 եզրափակչում։ Ինչպես և ակնկալվում էր, Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին հսկայական առավելություն, տիրում էին գնդակին, գրոհներ կազմակերպում և վտանգավոր հարվածներ տեղում մրցակցի դարպասի ուղղությամբ։ Չնայած հզոր […]
Ավելին
1 7 8 9 10 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023