Անգլիա. Եվրո 2020-ի բարդույթներով ֆավորիտը

Անգլիա. Եվրո 2020-ի բարդույթներով ֆավորիտը

13/06/2021 - 16:01

Այսօր` հունիսի 13-ի, Եվրո-2020-ի շրջանակում պայքարի մեջ է մտնում նաև մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի հավաքականը, որի համար, կարելի է ասել, այս մրցաշարը տնային է։

Անգլիայի հավաքականը տարբեր ժամանակներում մեծ մրցաշարերին, որպես կանոն, մոտեցել է աստղաբույլ կազմով և մշտապես եղել է հաղթողի հավակակնորդների թվում։ Ընտրական փուլն այս հավաքականը միշտ անցնում է խոստումնալից արդյունքներով, իսկ եզրափակիչ փուլերում, սովորության համաձայն, ձախողվում է։
Եվրոպայի 1996 թվականաի առաջնությունից հետո, երբ անգլիացիները տնային մրցաշարում հասան մինչև կիսաեզրափակիչ, ամենաերկար մասնակցությունը եղել է 2018 թվականի աշխարհի առաջնությանն է եղել, որի շրջանակում «երեք առյուծները» հասան մինչև կիսաեզրափակիչ և, ի վերջո, զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։


Գարեթ Սաութգեյթի թիմում են գտնվում ամենախոտումնալից ֆուտբոլիստներից Մեյսոն Մաունթը և Ֆիլ Ֆոդենը, ովքեր հոյակապ մրցաշրջան անցկացրին և հասան մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այստեղ են նաև Ջեք Գրիլիշն ու Ջեյդոն Սանչոն։ Հետաքրքիր է, որ վերը նշված ֆուտբոլիստներից և ոչ մեկը հիմնական կազմում տեղ չեն ունեցել երեք տարի առաջ, ինչը ավելի բազմազան է դարձնում այսօրվա Անգլիայի հավաքականի հարձակման օղակը և իսկական գլխացավանք է Սաութգեյթի համար, թե ինչպես համադրել բոլոր լավագույններին խաղադաշտում, որպեսզի թիմը չկորցնի խաղային բալանսը։

Տակտիկական ուղղվածությունը

2018-ի աշխարհի առաջնությունից հետո Գարեթ Սաութգեյթը հրաժարվեց 3-5-2 տակտիկական դասավորությունից։ 2019-ի Ազգերի լիգայի մրցաշարի ընթացքում, ինչպես նաև Եվրո-2020-ի ընտրական փուլի մեծ մասը անգլիացիները խաղացին 4-3-3 տակտիկական դասավորությամբ։ Այն կարող է վերածվել նաև 4-2-3-1 -ի կապված հիմնական կամզի խաղացողների խաղային որակներից։

2020 թ. վերջին խաղերին 50-ամյա մասնագետն անցավ երեք պաշտպաներով դասավորությունը և սկսեց օգտագործել 3-4-3 տակտիկական ձևաչափը։ Սա արմատապես տարբերվում է Բելգիայի 3-4-3 դասավորությունից զուտ հիբրիդ չլինելու պատճառով։

Բացի այդ, այն բավական մշակված չէ և , ի տարբերություն Ռոբերտո Մարտինեսի թիմի, չկա բավարար քանակությամբ խաղակցվածություն։ Որպեսզի ամփոփենք միտքը, նշենք, որ այս դասավորությունը խոստումնալից է, բայց շատ ռիսկային։

Նման դասավորության մեխը նրա հիբրիդային լինելն է, այդ է պատճառը, որ 3-4-3 հիբրիդ տակտիկական դասավորությունը ազգայինների մոտ գրեթե չի հանդիպում. այն բնորոշ է հիմնականում ակումբներին։

Խաղացողները
Անգլիայի հավաքականում երկու խոստումնալից ֆուտբոլսիտներ են խաղում՝ Ֆիլ Ֆոդենը և Մեյսոն Մաունթը, բայց նրանք համակարգի ֆուտբոլսիտներ են։

Մենք չենք կասկածում նրանց խաղային որակներին, բայց իրենց թիմերի համակարգից դուրս նրանց արդյունավետությունը ստուգման կարիք ունի։ Հենց այս մրցաշարը հրաշալի առիթ է համոզվել նաև նրանց՝ համակարգից դուրս բազմակողմանի լինելու կամ չլինելու հարցում։

Հարցեր կան կապված նաև դեռ Հարի Մագուայերի մարզավիճակի հետ։ Եթե պաշտպանը չկարողանա պատրաստ լինել մրցաշարին, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի Տայրոն Մինգսը, ով կենտրոնում զույգ կկազմի Ջոն Սոոունզի հետ։

Անգլիայում խաղացողների դիրքերի հետ կապված մի քանի խնդիրներ կան, որոնք չեն երևացել ընտրական փուլում զուտ ռոտացիայի և մրցակիցների թույլ լինելու պատճառով։ Ի՞նչ է սա նշանակում․ օրինակ, Սթոունզը հուսալի է, երբ նրա կողքին խաղացող պաշտպանի հետ կա խաղակցվածություն։ Այդ առումով «Մանչեսթեր Սիթիում» Ռուբեն Դիաշը հոյակապ էր լրացնում նրան։ Անգլայում էլ է նրան լրացնող պետք։ Տեսնենք այս խնդիրն ինչպես կլուծի Սաութգեյթը։ Փաստ է մեկ բան․ Մագուայերի բացակայության դեպքում գլխավոր մարզիչը պետք է մոռանա երեք պաշտպաններով դասավորության մասին։

Այս հավաքականի կենտրոնում Դեկլան Ռայսը կարող է թագավորել, իսկ այս Եվրոն կարող է նրա աստղային ժամը դառնալ։ Անգլիացին մի քանի մրցաշրջանում վերածվեց ամենախոստումնալից հենակետայիններից մեկի։

Հավաքական է հրավիրվել նաև 17-ամյա Ջուդ Բելինգհեմը, ով նախորդ մրցաշրջանի բացահայտումներից էր։ Դուրտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը բոլորին ստիպեց խոսել իր մասին, ու արդեն խոսակցութնուններ կան, որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Նանչեսթեր Սիթին» ամեն կերպ փորձում են ձեռք բերել ծագող աստղին։

Հետաքրքիր է նաև, թե ինչ դեր կառանձնացնի Հարի Քեյնի համար գլխավոր մարզիչը։ «Տոտտենհեմի» առաջատարը անցնող մրցաշրջանում էլ ավելի կատարելագործեց իր խաղը դիրքային առումով։ Այժմ Քեյնը կարող է խաղալ հարձակման տարբեր դիրքերում և նույնիսկ նահաջել ու կատարել «կեղծ ինը» համարի դերը։

Միանշանակ Գարեթ Սաութգեյթի թիմում հավաքված են բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ և մարզչի խնդիրն է առավելագույն չափով օգտագործել նրանց որակները։

Անգլիայի հավաքականը միշտ աչքի է ընկել ներքին խառը հոգեբանական բարդույթներով, և այս թիմում տարբեր ժամանկներում եղել են «Չելսիի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստները, բայց ակումբային հակամարտությունը այնքան խորն է Պրեմիեր Լիգայում, որ այս թիմերի ֆուտբոլիստներից կազմված խումբը միշտ դժվար է վերածել իսկական հզոր հավաքականի։ Հենց սա է առաջին խնդիրը, որը պետք է լուծի մարզիչը։

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023