Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ալավեսը» մրցակցի դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Սելտայի» նկատմամբ։ Տանտերերը Ֆերան Յուտգլայի դուբլի և Ուգո Ալվարեսի խփած գոլի շնորհիվ 37-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով, բայց բասկյան ակումբը կարողացել է անհավանական comeback անել։ Կիկե Ֆլորեսի գլխավորած թիմից երկու գոլ խփել է Տոնի Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սելտան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լիոնին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում իսպանական ակումբի հաղթական գոլերը խփեցին Խավիեր Ռուեդան ու Ֆերան Յուտգլան։ «Լիոնը» 19-րդ րոպեից` Մուսա Նիախատեի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Ֆրանսիական ակումբը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 90+6-ին էլ դաշտից հեռացվեց Նիկոլաս Տալյաֆիկոն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Բրյուգեն» մրցակցի դաշտուն մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը տանը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում Նիքի Հեյենի գլխավորած թիմը կարողացավ կրկին շոկի ենթարկել մրցակցին` այս անգամ հաղթելով 3:1 հաշվով։ Հյուրերից դուբլ գրանցեց 19-ամյա վինգեր Չեմսդին Թալբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերան Յուտգլան, «Ատալանտայի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բրյուգեն» «Յան Բրեյդել» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումն անակնկալ ու դրամատիկ ավարտ ունեցավ. բելգիական ակումբը 90+3-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ կորզեց։ Տանտերերին 15-րդ րոպեին առաջ մղեց «Բարսելոնայի» նախկին վինգեր Ֆերան Յուտգլան, որին «Ատալանտան» 41-րդ րոպեին պատասխանեց Մարիո Պաշալիչի դիպուկ հարվածով։ Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն 90+3-րդ րոպեին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բրյուգեն» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Բրյուգեն» հաղթեց 2:0 հաշվով։ Կարլ Հուֆկենսի թիմին հաղթանակ պարգևեցին Կամալ Սովայի և Ֆերրան Յուտգլայի խփած գոլերը։ Նշենք, որ 2:0 հաշվի ժամանակ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. նրա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրյուգեն» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բելգիական ակումբը փայլուն հանդիպում անցկացրեց ու 4:0 հաշվով ջախջախեց «վիշապներին»։ Կարլ Հուֆկենսի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆերան Յուտգլան, Կամալ Սովան, Անդրեաս Սկով Օլսենն ու Անտոնիո Նուսան։ Այս խմբում «Պորտու» – «Բրյուգե» հանդիպմանը զուգահեռաբար «Բայերը»` Լևերկուզենում, մրցեց «Ատլետիկո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի վինգեր Ֆերրան Յուտգլային։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարծարքի ֆինանսական մասը. «Բրյուգեն» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին վճարել է 5 մլն եվրո, իսկ նրա հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 10% մասնաբաժին։ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ «Լինարեսի» ֆուտբոլիստներն արդեն 19-րդ րոպեին Հուգո Դիասի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո կատալոնական ակումբը տիրեց նախաձեռնությանը և գնդակին տիրում էր ժամանկի 83%-ը, սակայն, մեծ հաշվով, «բլաուգրանասի» խաղում չկար սրություն, ինչն էլ նպաստեց, որ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց 1:1 հաշվով հաշվով։ Հանդիպման 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ռոնալդ Արաուխոն։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, Լա լիգայի շրջանակում Խավիի օրոք անցկացրած 6 խաղում «բլաուգրանասը» անկյունայինից հետո խփել է 2 գոլ։ Նախորդ տուրում «Էլչեի» դեմ կայացած խաղում (3:2) էլ աչքի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպումը հիանալի սկսեց և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. նախ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Յուտգլան, ապա 19-րդ րոպեին` Գավին։ Նշենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստները «բլաուգրանասի» կազմում պաշտոնական հանդիպումների շրջանակում խփեցին իրենց առաջին գոլերը։ Ստանալով երկու գնդակի առավելություն` Խավիի թիմը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026