Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Կարմիր սատանաներից» գոլով աչքի ընկան Բրայան Մբեումոն և Բրունու Ֆեռնանդեշը։ Լոնդոնյան ակումբը 29-րդ րոպեից` թիմի ավագ Քրիստան Ռոմերոյի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» գոլերը բաց թողեց արգենտինացի պաշտպանի հեռացումից հետո։ Մանկունիական գրանդը Մայքլ Կարիկի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ «Խթաններից» մեկական գոլ խփել են թիմի ավագ Քրիստիան Ռոմերոն ու Դոմինիկ Սոլանկեն։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու ասիստ է կատարել Վիլսոն Օդոբերը։ Գերմանական ակումբը 24-րդ րոպեից` Դանիել Սվենսոնի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Տոտենհեմը» 14 միավորով բարձրացել է 4-րդ տեղ` […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մերսիսայդյան գրանդից գոլերը խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակն ու Ուգո Էկիտիկեն։ Իսակն ընդմիջմանը փոխարինման մտավ, 56-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն այդ դրվագում ցավալի վնասվածք ստացավ ու խաղադաշտում տեղը զիջեց Ժերեմի Ֆրիմպոնգին։ Էկիտիկեին գոլային փոխանցում կատարեց «Լիվերպուլի» ևս մեկ նորեկ Ֆլորիան Վիրցը, որը Պրեմիեր […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ն Իտալիայի Ֆրիուլի քաղաքում մրցեց Եվրոպա լիգայի գործող հաղթող «Տոտենհեմի» դեմ։ Լոնդոնյան ակումբը մինչև 85-րդ րոպեն անչափ վստահ հանդիպում էր անցկացնում և Միկի վան դե Վենի ու Քրիստիան Ռոմերոյի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը կամային անչափ բարձր որակներ դրսևորեց ու comeback արեց։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացրեց Սալավդորի թիմի հետ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ խաղային ու տարածքային տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի թիմից մեկական գոլ խփեցին Քրիստիան Ռոմերոն, Էնց Ֆերնանդեսն ու Ջովանի Լո Չելսոն։ Նշենք, որ հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց արգենտինացի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Հավելենք, որ աշխարհի գործող չեմպիոնը հաջորդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Խթանների» համար հանդիպումը բավական լավ սկսվեց, քանի որ արդեն 11-րդ րոպեին Քրիստիան Ռոմերոն բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «մրճահարները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Դևիդ Մոյեսի թիմի գոլերը խփեցին Ջարեդ Բոուենն ու Ջեյմս Վորդ-Պրոուզը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես անհավանական սցենարով։ «Խթանները» հանդիպման հենց մեկնարկից ճնշում էին գործադրում և արդեն 6-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ ատաջ անցան հաշվի մեջ։ Շատ չանցած տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը, սակայն 14-րդ րոպեին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ և լարված պայքար ծավալվեց, որն ավարտվեց 2:2 հաշիվը։ «Զինագործների» կազմից աչքի ընկավ Բուկայո Սական, իսկ Քրիստիան Ռոմերոն գրավեց սեփական դարպասը։ «Խթանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Հին Մին Սոնը։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ», Իսպանիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ») Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունիա (երկուսն էլ` «Սևիլիա», Իսպանիա), […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026