ՊՍԺ-ն ամռանը կարող է ձեռք բերել ՄՅՈւ-ի միանգամից 2 ֆուտբոլիստների: Ինչպես հայտնում է The Independent-ը, փարիզցիները մտադիր են ձեռք բերել ոչ միայն կիսապաշտպան Անդեր Էրերային, այլ նաև մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեային: Ամռանը երկուսն էլ կարող են ազատ գործակալ դառնալ: 28-ամյա իսպանացի դարպասապահի և ՄՅՈւ-ի բանակցությունները փակուղի են մտել: Դե Խեան ցանկանում է դառնալ թիմի […]
Ավելին
Հարձակվող Ռաուլ Խիմենեսը կմնա «Վուլվերհեմփթոնում»: Ինչպես հայտնում է «Վուլվերհեմփթոնի» պաշտոնական կայքը, 27-ամյա մեքսիկացի հարձակվողի տրանսֆերը ձեռք է բերվել «Բենֆիկայից» և նրա հետ կնքվել է 4 տարով պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «գայլերը» Խիմենեսի համար կվճարեն ակումբի համար ռեկորդային 25 մլն ֆունտ: Մեքսիկացին «Բենֆիկայից» վարձակալության հիմունքներով «Վուլվերհեմփթոն» էր տեղափոխվել ամռանը: ԱՊԼ-ի 32 խաղերում Խիմենեսը […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալ: Canal+-ը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը բանավոր համաձայնության է եկել «Ռեալի» ներկայացուցիչների հետ ամռանը Մադրիդ տեղափոխվելու համար: Ֆրանցիացու պայմանագիրն ավարտվում է «ՊՍԺ»-ի հետ և դրա համար նա կարող է ամռանը «Ռեալ» տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Ամռանը մադրիդցիները մտադիր են փոփոխություններ անել կազմում, իսկ […]
Ավելին
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը դարձյալ ՊՍԺ-ի թիրախում է: Փարիզյան գրանդը միանում է ՄՅՈւ-ի, «Յուվենտուսի» և «Բավարիայի» հետ պայքարին, հայտնում է As-ը: ՊՍԺ-ն Վարանին դիտարկում են որպես թիմի ավագ Տիագո Սիլվային հավանական փոխարինող, քանի որ 34-ամյա բրազիլացին կարող է հաջորդ տարվա ամռանը դառնալ ազատ ֆուտբոլիստ. պայմանագրի երկարաձգման բանակցություններն առայժմ անարդյունավետ են: Վարանն արդեն հայտնել է «Ռեալին» […]
Ավելին
«Քրիստալ Փելասի» պաշտպան Աարոն Վան-Բիսական հետքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մանկունյանցիները պատրաստ են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 35 մլն եվրո: ՄՅՈւ-ում խաղացողին դիտարկում են որպես Անտոնիո Վալենսիային փոխարինող, քանի որ վերջինս մտադիր է ակումբից հեռանալ: Օլե-Գունար Սուլշերը անհրաժեշտ է համարում աջ պաշտպանի ձեռքբերումը:
Ավելին
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել իվուարցի 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն  հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում: Ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները՝ ստորև.
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամռանը հնարավոր է փոխի ակումբը: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 26-ամյա կիսապաշտպանը մտադիր է հեռանալ կատալոնական ակումբից: Այդ մասին նա ասել է Բրազիլիայի հավաքականի իր ընկերներին: «Ես մտածում եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին: Գիտեմ, որ դա դժվար որոշում է, բայց այդպես կարող է լավ լինել իմ կարիերայի համար»,- պարբերականի փոխանցմամբ ասել է […]
Ավելին
«Բենֆիկայի» հարձակվող Լուկա Յովիչը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Այնտրախտում», կարող է տեղափոխվել «Ռեալ»: El Chiringuito-ն, հայտնում է, որ Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանիի և մադրիդյան ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի երկխոսության արդյունքը մոտ է դրականին: Նշվում է, որ 22-ամյա սերբ ֆուտբոլիստն ավելի մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, քան «Բարսելոնա», որը «Բավարիայի» հետ մեկտեղ փորձում […]
Ավելին
«Արսենալը» մտադիր է ակտիվություն ցուցաբերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ձեռք բերելով 5 ֆուտբոլիստ: Ինչպես հայտնում է The Independent-ը, Ունայ Էմերին կարծում է, որ ամենանախընտրելին պաշտպանության կենտրոնի հզորացումն է: Գլխավոր նպատակը «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին է, ով, ենթադրվում է, որ կկորցնի իր տեղը կատալոնական ակումբի հիմնական կազմում Մատեյս դե Լիգտի հնարավոր տեղափոխության պատճառով Բացի այդ, «Արսենալը» […]
Ավելին
«Ռեալը» հայտարարել է նախորդ մրցաշրջանից ստացած 751 մլն եվրո շահույթի մասին: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այդ գումարից 500 մլն եվրո կհատկացնի ամառային տրանսֆերային պատուհանի համար,- տեղեկացնում է Marca-ն: Ինչպես հայտնում է L’Equipe-ը, մադրիդցիների հիմնական նպատակը լինելու են Կիլիան Մբապեն, Էդեն Ազարը և Պոլ Պոգբան:
Ավելին
1 310 311 312 313 314

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023