«Նապոլիի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեն, ամենայն հավանականությամբ, վերջին մրցաշրջանն է անցկացնում ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, իտալացի ֆուտբոլիստն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» հետ, որի շարքերն անվճար կհամալրի 2022 թ. ամռանը, քանի ու Ինսինյեի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա վինգերը «Տորոնտոյի» […]
Ավելին
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի համալրում ունենա պաշտպանությունում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը մոտ է «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» պայմանագրի կնքման հարցում սկզբունքային համաձայնության է հասել 32-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշենք, որ, եթե կողմերը, ի վերջո, հասնեն համաձայնության, ապա իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» շարքերն անվճար կհամալրի 2022 […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն CNN France-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր ապագայի մասին. – Կառլո Անչելոտին վերջերս հայտարարեց, որ «Ռեալը», հավանական է, որ ձմռանը չի գնի ոչ ոքի, որպեսզի ամռանը պայմանագիր կնքի ինչ-որ մեկի հետ։ Դա կլինե՞ք դուք։ – (ժպտում է) Ո՛չ։ Ես չեմ (ծիծաղում է)։ Հունվարին` ոչ։ Ես խաղում եմ ՊՍԺ-ում և գոհ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 55 մլն եվրո, որին հետագայում բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 10 միլիոն։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Տորեսի պայմանագրում […]
Ավելին
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb–ը` հղում կատարելով Tuttosport-ին, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Սպարտակ Մոսկվան»։ Համաձայն աղբյուրի` «Ռոման» չի ցանկանում նոր պայմանագիր կնքել 32-ամյա ֆուտբոլիստի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Արդեն հունվարի 1-ից սկսած` Մխիթարյանը ցանկացած ակումբի հետ կարող է ինքնուրույն բանակցություններ […]
Ավելին
«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա գործակալն արդեն 10 օր է չեն արձագանքում «Բարսելոնայի» ներկայացուցիչների առաջարկներին։ Նշվում է, որ Դեմբելեն այդ կերպ փորձում է ժամանակ շահել, որպեսզի դիտարկի նաև այլ ակումբներից ստացած առաջարկները։ Հաղորդվում է, որ 24-ամյա վինգերի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայի» կազմում։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Diaro Sport-ին, հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Բարսելոնա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ` Տորեսն այսօր` դեկտեմբերի 27-ին, բուժզննում կանցնի «Բարսելոնայի» համար և 5 տարվա պայմանագիր կկնքի «բլաուգրանասի» հետ։ […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է լրջորեն խոչընդոտել, որպեսզի «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը չտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը զգուշանում է, որ «Ռեալի» շարքերը կհամալրեն և՛ Հալանդը, և՛ Կիլիան Մբապեն։ Հաղորդվում է, որ Լապորտան մի շարք աշխատանքային հանդիպումների ժամանակ հասկացրել է, որ պատրաստվում է անել ամեն ինչ նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը […]
Ավելին
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, հնարավոր է, կարիերան շարուանակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Чемпионат-ը, «արքայական» ակումբն աշխատում է 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքն իրագործելու համար «Ռեալի» շահերը պաշտպանում են ակումբի նախկին սպորտային տնօրեն Պեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Երեմիչն ու Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Հաղորդվում է, որ Լեմիչն […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինիա Ալկանտարան 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքը։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որը չի ներառելու գնման իրավունք։ Դեկտեմբերի 27-ին բրազիլացի կիսապաշտպանը կմեկնի Սան Սեբաստիան և բուժզննում կանցնի «Ռեալ Սոսիեդադի» համար […]
Ավելին
1 171 172 173 174 175 319

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023