Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլում Ճապոնիայի հավաքականը սեփական դաշտում մրցել է Բահրեյնի դեմ։ «Սամուրայները» Դայիչի Կամադայի ու Տակեֆուսա Կուբոյի գոլերի շնորհիվ հաղթել են 2:0 հաշվով։ Ճապոնիան C խմբում վաստակել է 19 միավոր, զբաղեցնում է առաջին տեղը և որակավորկան երրորդ փուլի ավարտից երեք տուր առաջ նվաճել է ԱԱ-2026-ի խմբային փուլի ուղեգիր։ Հաձիմե […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բասկյան ակումբի մեկնարկային կազմում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 12-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է իսպանական Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստը գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հերթական թարմացումից հետո Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական անհաջող հանդիպում անցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով։ Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Տակեֆուսա Կուբոյի և Անդեր Բարենեչեայի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Սերուցքայինները», 68 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Տակեֆուսա Կուբոն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` բասկյան ակումբը գնելու է ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը, ինչի դիմաց «Ռեալին» վճարելու է 6.5 մլն եվրո։ Ակնկալվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։ Մադրիդյան ակումբը տևական ժամանակ ուներ առավելություն, սակայն հաշիվը բացեց միայն 68-րդ րոպեին. աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Այդուհանդերձ, «հնդկացիները» ոչ միայն չպահեցին հաղթական հաշիվը, այլև նույնիսկ պարտվեցին 1:2 հաշվով։ «Մալյորկայի» կազմից նախ 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆրանկո Ռուսոն, ապա 90+1-րդ […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում տանտեր Ճապոնիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Ծագող արևի երկրի ներկայացուցիչները պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Ճապոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գնդակ ուղարկեցին Պոլ Բերնարդոնիի պաշտպանած դարպասը։ Առաջին կեսում աչքի ընկան Տակեֆուսա Կուբոն և Հիրոկի Սակային, ովքեր իրենց գոլերը […]
Ավելին
Ռեալի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն իր ելույթներիը կշարունակի «Խետաֆեի» կազմում՝ հանդես գալով վարձավճարի հիմունքներով։ Պայմանագիրը կգործի մինչև 2020-21 մրցաշրջանի ավարտ։ Մրցաշրջանի առաջին հատվածը 19-ամյա ճապոնացին անցկացրեց «Վիլյառեալի» կազմում, որտեղ Լա լիգայի շրջանակում ընդամենը 3 անգամ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում, որից հետո «սերուցքայինները» որոշում կայացրեցին խզել պայմանագիրը։
Ավելին
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում կայացավ 24 հանդիպում։ Այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ Խումբ A Այս խմբի ֆավորիտը՝ «Ռոման», հյուրընկալվելիս ոչ այնքան հեշտ հաղթանակ տարավ Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսի» դեմ խաղում։ Տանտերերը 14-րդ րոպեին Ժան-Պիեր Նսամեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին մինչև 69-րդ րոպեն, սակայն հռոմեական ակումբը […]
Ավելին
Սեմպտեմբերի 5-ին նույնպես մի շարք հետաքրքիր տրանսֆերներ են կայացել, որոնք այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։ «Վուլվերհեմպտոնը» բավականին հետաքրիքր տրանսֆեր է իրականացրել՝ «Պորտուից» 40 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով 18-ամյա կենտրոնական հարձակվող Ֆաբիո Սիլվայի տրանսֆերը։ Այո՛, դուք չեք սխալվում՝ «գայլերը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել են 40 մլն եվրո։ Սիլվան 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023