Օրվա կայացած հետաքրիքր տրանսֆերները N2

Օրվա կայացած հետաքրիքր տրանսֆերները N2

05/09/2020 - 23:55

Սեմպտեմբերի 5-ին նույնպես մի շարք հետաքրքիր տրանսֆերներ են կայացել, որոնք այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։

«Վուլվերհեմպտոնը» բավականին հետաքրիքր տրանսֆեր է իրականացրել՝ «Պորտուից» 40 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով 18-ամյա կենտրոնական հարձակվող Ֆաբիո Սիլվայի տրանսֆերը։ Այո՛, դուք չեք սխալվում՝ «գայլերը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել են 40 մլն եվրո։ Սիլվան 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։

Սիլվային համարում են հերթական պորտուգալական տաղանդը, ով ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշերերի շրջանակում (հիմնականում երիտասարդական) մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Կառլո Անչելոտին իր շուրջն է հավաքում նախկին սաներին։ «Էվերտոնը» 25 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» գնել է 29-ամյա կիսապաշտպան Ալանին։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։

2018-19 թվականներին «Պապա Կառլոն» ու Ալանը միասին աշխատել են նաև «Նապոլիում»։ Սպասվում է, որ իտալացի մասնագետը Լիվերպուլ կտանի նաև Խամես Ռոդրիգեսին, ում հետ էլ աշխատել է արդեն «Ռեալի» ղեկին։

Բավականին հետաքրքիր տրանսֆերային քաղաքականություն է վարում «Վիլյառեալը», որը բավականին հարմարավետ, նույնիսկ էժան գնով ձեռք է բերում որակյալ ֆուտբոլիստների։

Վալենսիական քաղաքը 5 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել հավերժ հեռանկարայաին դարպասապահ Խերոնիմո Ռուլիին։ 28-ամյա դարպասահի դիմաց ակումբը «Ռեալ Սոսիեդադին» վճարել է 5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։

Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վիլյառեալը» «Ռեալից» վարձակելել է Տակեֆուսա Կուբոյին, 5 մլն եվրոյի դիմաց «Վալենսիայից» գնել է Ֆրանսիս Կոկլեինի, իսկ Դանի Պարեխոն նույն «Վալենսիայից» միացել է անվճար։

«Սևիլիան» 4 մլն եվրոյի դիմաց «Ժիրոնայից» գնել է Բոնոյի տրանսֆերային իրավունքները։ Մարոկկացի դարպասապահը անդալուսական ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ։ Կողմերը 4 տարվա պայմանագիր են կնքել։

29-ամյա դարպասապահը հատկապես վառ ելույթներով աչքի ընկավ ավարտված Եվրոպա լիգայի խաղարկությունում, որի շրջանակում նա մասնակցեց 10 հանդիպման՝ 6 անգամ դարպասը պահելով անառիկ։

Իսկ «Սևիլիայի» դարպասապահ Սերխո Ռիկոն, ով ավարտված մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս ՊՍԺ-ի կազմում, դարձել է փարիզյան ակումբի լիիրավ անդամ։

«Պարի Սեն-Ժերմենը» խաղացողի դիմաց վճարել է 6 մլն եվրո՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր։

«Ատալանտան» հերթական նորեկն ունի։ Բերգամոն ներկայացնող ակումբը «Յուվենտուսից» վարձակելել է Արգենտինացի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին։

«Ատալանտան» վարձակալության դիմաց կվճարի 2 մլն եվրո, իսկ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո անմիջական իրավունք կունենա 16 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերը։

Հավելենք, որ 22-ամյա պաշտպանը միայն ֆորմալ առումով էր «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, քանի որ 2019 թվականի ամռանը թուրինյան ակումբը «Ջենովայից» 26 մլն եվրոյի դիմաց գնել էր նրա տրանսֆերը՝ նրան վարձակալությամբ թողնելով նույն ակումբում։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023