ՊՍԺ-ն ընկերական խաղում մրցում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» և «Ալ Նասրի» համատեղ թիմի դեմ։ 3-րդ րոպեին Լեո Մեսսին առաջ մղեց փարիզյան ակումբին` բացելով հաշիվը։
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» Սաուդյան Արաբիայում` Ֆահդ թագավորի անվան «Միջազգային» մարզադաշտում, ընկերական հանդիպում կանցկացնի «Ալ Նասրի» և «Ալ հիլալի» համատեղ թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն «Ռոազոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռենի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Ռենը» հաղթեց 1:0 հաշվով։ Բրունո Ժենեզիոյի թիմին հաղթանակ պարգևեց 65-րդ րոպեին Համարի Տրաորեի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ռենը» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։ ՊՍԺ-ն, 47 միավորով, շարունակում է գլխավորել […]
Ավելին
ՊՍԺ-ն 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկում է վաճառել Նեյմարին: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիական ակումբը ցանկանում է որոշակի փոփոխությունների ենթարկել սպորտային նախագիծը՝ թիմում գլխավոր դերերը տալով Լիոնել Մեսսիին, ում հետ պայմանագիրը շուտով կերկարաձգվի, և Կիլիան Մբապպեին, ում փարիզեցիները մտադիր են ամեն գնով պահել թիմում։ Բացի այդ, ակումբը ցանկանում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 2-ին տեղի է ունեցել Պելեի հուղարկավորության արարողությունը։ Սպասվում էր, որ Պելեի վերջին հրաժեշտի արարողությանը պետք է մասնակցեր նաև ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, սակայն, ըստ RMC Sport-ի տեղեկությունների, 30-ամյա ֆուտբոլիստը մնացել է Փարիզում։ Նեյմարը հունվարի 2-ին մարզվել է «Պարի Սեն-Ժերմենի» կազմում և պատրաստվում է փարիզյան ակումբի հաջորդ հանդիպմանը, որը […]
Ավելին
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Instagram-ի իր էջում գրառում է կատարել` ամփոփելով 2022 թվականը. «Տարին, որը ես երբեք չեմ մոռանա, ավարտվեց։ Վերջապես իրականացավ այն երազանքս, որին միշտ ձգտում էի։ Այդուհանդերձ, այդ հաջողությունը որևէ արժեք չէր ունենա, եթե ես այն չկիսեի հրաշալի և լավագույն ընտանիքի հետ, որը ես ունեմ։ Ես նաև ցանկանում եմ պահպանել […]
Ավելին
Լիգա 1-ի 17-րդ տուրի կենտրոնական խաղում առաջնության առաջատար ՊՍԺ-ն «Բոլար Դելելիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լանսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը հիանալի հանդիպում անցկացրին և 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեցին փարիզյան ակումբի նկատմամբ։ Ֆրանկ Էսի թիմի կազմից գոլերը խփեցին Պշեմիսլավ Ֆրանկովսկին, Լոի Օպենդան ու Ալեքսիս Կլոդ Մորիսը, իսկ «Պարի Սեն-Ժերմենի» աչքի ընկավ […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին. «Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։ 30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»։ Հանդիպման 62-րդ րոպեին փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը, փորձելով 11-մետրանոց վաստակել, սիմուլիացիայի դիմեց մրցակցի տուգանային հրապարակում։ Գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը չտրվեց այդ «սադրանքին» և դեղին քարտ ցույց տվեց բրազիլացի ֆուտբոլիստին, որը նրա համար երկրորդն էր այս խաղում` հեռացվելով դաշտից։ Հատկանշական է, որ 30-ամյա […]
Ավելին
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց ֆրանսիական Լիգա 1-ը, որի 16-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ստրասբուրի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ փարիզյան ակումբի համար, քանի որ մինչև 90+6-րդ րոպեն լուսատախտակին հավասար` 1:1 հաշիվն էր վառվում։ Նախ 14-րդ րոպեին Մարկինիոսը բացեց հաշիվը, ապա 51-րդ րոպեին բրազիլացի […]
Ավելին
1 28 29 30 31 32 119

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023