Փետրվարի 24-ին կայացան Եվրոպա լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։ Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Պորտուն»։ Դիմակայության պատասխան հանդիպումն անցավ գրեթե նույն սցենարով, ինչ «Դրագաու» մարզադաշտում կայցած խաղը։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «արծիվների» գոլահար Չիրո Իմոբիլեն, սակայն հետագայում պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները բեկեցին հանդիպման ընթացքն ու […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Պորտուին»։ Հանդիպման 23-րդ րոպեին «Լացիոյի» կազմից աչքի ընկավ Մատիա Ձականին` անկյունայինի խաղարկումից հետո կրնկով կատարած հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը բավական անհաջող ընթացք ունեցավ տանտերերի համար, ովքեր ընդմիջան գնացին «Օլիմպիակոսի» նվազագույն առավելության պայմաններում. հունական ակումբին 16-րդ րոպեին առաջ էր մղել Տիկինիո Սոարեսը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում Ջանպիերո Գասպերինիի թիմը բավական արագ կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրեց, […]
Ավելին
Ասյօր` փետրվարի 17-ին, կմերկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի շրջանակում կկայանա 8 հանդիպում. «Շերիֆ» – «Բրագա» «Բարսելոնա» – «Նապոլի» «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեյնջերս» «Զենիթ» – «Բետիս» «Պորտու» – «Լացիո» «Լայպցիգ» – «Ռեալ Սոսիեդադ» «Ատալանտա» – «Օլիմպիակոս» «Սևիլիա» – «Դինամո Զագրեբ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 15-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը։ Հեղինակավոր Trasnfermarkt կայքն Instagram-ի իր էջում ներկայացրել է, թե մրցաշարի այդ փուլում որ ակումբներն են ամենաշատը տոնել հաղթանակներ ու կրել պարտություններ։ Ամենաշատ հաղթանակ տոնած ակումբները. «Բարսելոնա» – 21 «Բավարիա» – 19 «Ռեալ Մադրիդ» – 18 «Յուվենտուս» – 12 «Արսենալ» – 11 […]
Ավելին
Պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ մրցեց «Սպորտինգի» դեմ։ Հանդիպման ընթացքում «Սպորտինգը» Պաուլինիոյի և Նունու Սանտուշի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն տանտերերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու փրկել հանդիպումը. աչքի ընկան Ֆաբիու Վիեյրան ու Մեհդի Թարեմին։ Այդուհանդերձ, հանդիպման հիմնական ու սկանդալային իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում։ 90+10-րդ րոպեին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Պորտուի» հարձակվող Լուիշ Դիաշին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մերսիսայդյան ակումբը կոլումբացի վինգերի տրանսֆերի դիմաց «Պորտուին» վճարել է 40 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կարող է ավելանալ ևս 20-25 մլն եվրո` կախված Դիաշի մրցելույթներից։ […]
Ավելին
«Լիվերպուլը» միացել է «Պորտուի» առաջատար Լուիշ Դիաշի համար մղվող պայքարին ու ակտիվորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը կոլումբացի վինգերին գնելու համար «վիշապներին» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլը» Դիաշի տրանսֆերի դիմաց Լիսաբոնը ներկայացնող ակումբին պատրաստ է վճարել 40+25 մլն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստն այժմ Հարավային Ամերիկայում է` Կոլումբայի […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։ Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։ 2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023