Հունաստանի Պիրեյ քաղաքի «Գեորգիոս Կարայիսկակիս» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Սևիլիան»։ Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային տոտալ առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Պեպ Գվարդիոլայի թիմը երկար ժամանակ պարտվողի դերում էր և միայն 63-րդ րոպեին Քոուլ Պալմերի ջանքերով խփեցին պատասխան գոլը։ Անդալուսական […]
Ավելին
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կորուստների մասին` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում. ««Սիթին» միայն դարպասապահի և պաշտպանների դիմաց վճարել է 500 մլն եվրո։ Ինձ ծիծաղեցնում է նրանց կորուստների մասին խոսակցությունները։ Չեմ կարծում, թե մրցակիցը դժգոհ է կորուստների փաստից։ Նրանք կարող են դժգոհել հանդիպումների մեծ քանակից, բայց բոլորն ասում են, որ հենց դրա […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն փոխել է Եվրոպայի Սուպերգավաթի անցկացման ձևաչափը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մրցաշարի շրջանակում այլևս լրացուցիչ ժամանակ չի անցկացվի։ Եթե հադիպման հիմանական ժամանակում մրցող կողմերը չպարզեն հաղթողին, միանգամից կիրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ։ Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցելու «Մանչեսթեր Սիթին» ու «Սևիլիան», որը կայանալու է օգոստոսի 16-ին Հունաստանի Պիրեյ քաղաքի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն սկսել է դիտարկել ակումբային նոր մրցաշար ստեղծելու գաղափարը, որին մասնակցելու են եվրագավաթների` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի ու ամերիկյան ՄԼՍ-ի հաղթողները։ The Guardian-ի տեղեկություններով, նոր մրցաշարը փոխարինելու է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին, որն յուրաքանչյուր տարի օգոստոսին խաղարկում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողները։ Աղբյուրի փոխանցմամբ` նոր մրցաշարի ստեղծման հարցով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի շրջանակներում […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»` տիրանալով բաղձալի գավաթին։ «Արքայական» ակումբի կաղմից գոլի հեղինակ դարձավ նաև Կարիմ Բենզեման` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Ինչպես հայտնում է «սերուցքայինների» Twitterի-ի պաշտոնական էջը, ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում խփել է 324-րդ գոլը` դառնալով ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Բենզեման այդ ցուցանիշով շրջանցել է «արքայական» ակումբի լեգենդար նախկին ավագ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»` տիրանալով բաղձալի գավաթին։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «արքայական» ակումբը հոբելյանական` 5-րդ անգամ է դարձել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր` այդ ցուցանիշով հավասարվելով «Միլանին» ու «Բարսելոնային», որոնք մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբներն էին։ Հավելենք, որ «սերուցքայինները» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը հաղթել են նաև 2002, 2014, 2016 և 2017 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային և խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Դավիդ Ալաբայի ու Կարիմ Բենզեմայի խփած գոլերը։ Այսպիսով, «Ռեալը» հոբելյանական` 5-րդ անգամ […]
Ավելին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` օգոստոսի 10-ին` Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։ Հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտ Ֆրանկֆուրտը»։ Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ն ծրագրում է ստեղծել ակումբային նոր մրցաշար։ Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ցանկանում է նոր մրցաշարն անցկացնել 2024 թ. ամառվանից, որը լինելու է «չորսի եզրափակիչի» ձևաչափով։ Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մրցաշարին միանշանակ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի տվյալ պահի գործող հաղթողը, իսկ թե ինչ հիմքով են ընտրվելու մյուս մասնակիցները, դեռևս պարզ չէ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023