«Պարի Սեն Ժերմենը» որոշել է այնուամենայնիվ բաց թողնել թիմի հարձակվող Նեյմարից: Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ բրազիլացու տեղափոխության հարցերը հստակեցնելու համար: Հիշեցնենք, որ Նեյմարը չէր մասնակցել թիմի հավաքին, ինչի համար փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ տույժ սահմանել: Անձամբ ֆուտբոլիստը ևս հեռանալու ցանկություն էր հայտնել: Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է ակումբի մարզաբազա: Ինչպես հայտնում է L’Equipe-ը, բրազիլացին առավոտյան ժամանել է ակումբի բազա, որպեսզի սկսի թիմի հետ մարզվել: Այսօր կկայանա հանդիպում ֆուտբոլիստի և ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի միջև, կքննարկվի ֆուտբոլիստի բացակայելու հարցը: Հուլիսի 8-ին փարիզյան ակումբը հայտարարել էր, որ բրազիլացին չի ներկայացել մարզումներին և նրան զրկել էր էթիկայի համար տրվող […]
Ավելին
Նեյմարը ժամանակակից ֆուտբոլի ամենաոճային անձանցից մեկն է: Բրազիլացու սանրվածքը մի քանի օրերի ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվում: Բրազիլիայում Նեյմարը մասնակցել է բակային ցուցադրական ֆուտբոլի խաղի. նրան նկատել են դարձյալ շիկահեր դարձած.
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ առաջիկայում կվերադառնա ակումբի մարզաբազա: «Վերականգնումը լավ է անցնում, ես 100%-ով պատրաստ եմ. վերադառնում եմ Ֆրանսիա և սկսում եմ լիարժեք մարզումները թիմի հետ: Ծանր ժամանակահատված եմ ունեցել վնասվածքից հետո, սակայն պետք է ուշադիր և զգույշ լինեմ, որպեսզի արագ վերադառնամ խաղադաշտ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է հայրենակից Նեյմարի մասին: «Նեյմարն, անկասկած, լավագույն բրազիլացի ֆուտբոլիստն է: Եթե Նեյմարի հետ ամեն ինչ լավ է, ապա նրան անհնար է կանգնեցնել: Նեյմարը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Եթե Copa America-ի այս խաղարկությունում նա լիներ հավաքականում, շատ օգուտ կլիներ մեզ: Այժմ պետք է կարողանանք խաղալ առանց Նեյմարի»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Նեյմարի շուրջ ինֆորմացիոն տարատեսակ հոսքը շարունակվում է: Marca-ն բացահայտումներ է արել: 2017 թվականին «Բարսելոնայի» կողմից ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու փորձերից հետո ակումբների հարաբերություններն այդպես ել չեն հարթվել: Փաստորեն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին երկու անգամ «Ռեալին» առաջարկել է գնել Նեյմարի տրանսֆերը, որպեսզի հանկարծ վերջինս «Բարսելոնա» չվերադառնա: Սակայն պատասխանները եղել են բացասական:
Ավելին
Նեյմարը և Գրիզմանը մոտ են «Բարսելոնա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր համաձայնությունն է տվել ձեռք բերելու Նեյմարին և Գրիզմանին: 55-ամյա մասնագետը երկու ֆուտբոլիստների տեղափոխման դեպքում կփորձի նրանց համադրել դաշտում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ: «Բարսելոնան» Նեյմարի և Գրիզմանի հետ բանակցությունների մեջ է մտել Վալվերդեի համաձայնությամբ: Մարզիչը հասկանում […]
Ավելին
ՊՍԺ-ն Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է «Ռենին»: Արծաթե մեդալները ստանալու ճանապարհին փարիզյան թիմի հարձակվող Նեյմարը հարվածել է տրիբունայում գտնվող երկրպագուին: Ֆրանսիական մամուլում նշվում է, որ երկրպագուն բրազիլացուն ասել է. «խաղալ սովորի՛ր, սրիկա»:
Ավելին
ՊՍԺ – «Մոնակո» (3:1) հանդիպումից հետո փարիզյան թիմի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը զվարճացել է հանդերձարանում՝ լողալով հատակին: Նրա խենթությանը աջակցել է Նեյմարը:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնակոյին»: Տանտերը հաղթեցին 3:1 հաշվով: Հեթ տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն՝ գոլ խփելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: «Մոնակոյի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփել է Ալեքսանդր Գոլովինը: Խաղադաշտ է վերադարձել Նեյմարը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում: ՊՍԺ-ն, որը մինչև այդ հանդիպումը «Լիլի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023