Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Լուչիանո Սպալետիի թիմն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, Վիկտոր Օսիմենն ու Էլիֆ Էլմասը։ Նշենք, որ Օսիմենն Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին 6 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցում է «Կրեմոնեզեի» դեմ խաղում։ 22-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի կազմից աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան` բացելով հանդիպման հաշիվը։ Նշենք, որ վրացի ֆուտբոլիստն այսօր տոնում է իր ծննդյան 22-րդ տարեդարձը և ստացվեց այնպես, որ գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 22-րդ տուրի 22-րդ րոպեին։
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուները Հարի Քեյնը («Տոտենհեմ») և Վիմտոր Օսիմենն («Նապոլի») են։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պետք որոշում կայացնի, թե հարձակվողներից որ մեկին է ցանկանում տեսնել մանկունյական ակումբի շարքերում։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Նապոլին» «Ալբերտո Պիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Լուչիանո Սպալետիի թիմը վերգտավ իր խաղն ու երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Նեապոլիտանական ակումբի կազմից կրկին փայլեց Վիկտոր Օսիմենը` դառնալով դուբլի հեղինակ։ Նիգերիացի գոլահարն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 16 գոլ և վստահ գլխավորում է […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ծանր օրեր է ապրում։ Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ը, իտալական Ա սերիայի 20-րդ տուրում կայացած «Նապոլի» – «Ռոմա (2:1) հանդիպումից հետո «գայլերի» մի շարք երկրպագուներ սկսել են հետապնդել 23-ամյա կիսապաշտպանի մեքենան և նրա հասցեին հնչեցրել մահվան սպառնալիքներ ու տարբեր վիրավորանքներ։ Ձանիոլոն, ով «Ռոմայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բաց է թողել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ռոման» հյուրընակվելիս 1:2 հաշվով պարտվեց առաջնության առաջատար «Նապոլիին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. «Մենք առաջին իսկ րոպեներից լավ խաղ էինք ցույց տալիս։ Օսիմենի գոլից հետո 10-15-րոպեանոց հատված եղավ, երբ զգացիք 0:1 հաշվի ողջ անարդարությունը. չէ՞ որ մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղի ընթացքը, բարձր պրեսինգի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիմնականում հավասար և համառ պայքարում ընթացած խաղում` նեապոլիտանական ակումբը հաղթեց 2:1 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից աչքի ընկան Վիկտոր Օսիմենն ու Ջովանի Սիմեոնեն, իսկ «գայլերի» միակ գոլը գրանցվեց Ստեֆան Էլ-Շարավիի անվան դիմաց։ Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 53 միավոր և շարունակում է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ ընթացիկ առաջնության առաջատար «Նապոլին» կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։ Ինչպես հայտնում է Ա սերիայի մամուլի ծառայությունը, նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին Իտալիայի բարձրագույն առաջնության շրջանակում դարձել է երբևէ ամենաշատ հաղթանակներ տոնած մասնագետը։ 63-ամյա մասնագետի անվան դիմաց կա 276 հաղթանակ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Կառլո Անչելոտիին, ով ժամանակին մարզել է «Պարման» (1996-98 […]
Ավելին
Ա սերիայի 19-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման ընթացքում նեապոլիտանական ակումբն ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջովանի Դի Լորենցոն և Վիկտոր Օսիմենը։ Նշենք, որ նիգերացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց 13-րդ գոլն ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023