«Յուվենտուսը» շարունակում է ջանք չխնայել Պոլ Պոգբային ձեռք բերելու համար Corriere dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան ակումբը թիմի նախկին կիսապաշտպանին վերադարձնելու համար պատրաստ է բաց թողնել Ժոաու Կանսելոյին, Բլեզ Մատուիդիին և Դուգլաս Կոստային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈւ-ն պատրաստ կլինի Պոգբայից հրաժարվել առնվազն 200 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Յուվենտուսը» հայտարարել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու մասին: 19-ամյա պաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո. գումարը կվճարվի 5 տարվա ընթացքում: «Այաքսը» ևս 10,5 միլիոն եվրո կարող է ստանալ հավելավճարի տեսքով: Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: ? LIGTS ? | Matthijs de Ligt officially […]
Ավելին
«Ռոման» դեռ մտադիր է գնել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինին, ում ցանկանում է ձեռք բերել նաև «Վեսթ Հեմը»: Որպեսզի համոզեն 31-ամյա արգենտինացուն ընդունել առաջարկը, հռոմցիները նույնիսկ համաձայն են նրան դարձնել թիմի ավագը,- հայտնում է Corriere dello Sport-ը: Իգուայինին թիմի ավագ նշանակելը հավանաբար դժգոհություն կառաջացնի թիմի երկրպագուների մոտ: Վերջին տասնամյակներին «Ռոմայի» ավագի թևկապը կապել են բացառապես «Ռոմայի» […]
Ավելին
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տեղափոխությունը «Յուվենտուս» հանգուցալուծվում է: Ինչպես հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, այսօր հոլանդացի ֆուտբոլիստը կժամանի Թուրին, որպեսզի վաղը բուժզննում անցնի ակումբի բազայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր դետալները: Իտալացիները հոլանդական ակումբին կվճարեն 70 մլն եվրո, գումարած հավելավճարները: Ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագրի գումարի չափը կկազմի […]
Ավելին
«Այաքսի» տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է թիմի պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին: «Ավարտը մոտ է: Հիմա խոսքը գնում է բանկային երաշխիքների մասին, քանի որ «Այաքսը» միշտ խիստ է այդ հարցերում: Ես հուսով եմ, որ այս ամենը շատ արագ տեղի կունենա և նրանք կկարողանան դա անել»,- Օվերմարսի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը: Ավելի […]
Ավելին
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը ընդգրկված չէ Ավստրիա հավաքի մեկնած 28 ֆուտբոլիստների ցանկում: «Դե Լիգտը չի մեկնել թիմի հետ, քանի որ հնարավոր տրանսֆերի սպասման մեջ է»,- տեղեկացնում է հոլանդական մամուլը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: Ամստերդամյան ակումբը պաշտոնապես թույլատրել է նրան չմեկնել հավաքի:
Ավելին
Ջանլուիջի Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, այսօր 41-ամյա դարպասապահը ժամանել է ակումբի բազա բուժզննում անցնելու: Նրան դիմավորել են «Յուվենտուսի» երկրպագուները: Խաղացողը լուսանկարվել է նրանց հետ և ստորագրություններ բաժանել:
Ավելին
«Յուվենտուսը» կրկին ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապի մեջ է Մինո Ռայոլայի հետ և պատրաստ է ՄՅՈւ-ին Պոգբայի դիմաց առաջարկել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալայի տրանսֆերը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացու դիմաց պահանջում է 150 մլն եվրո: Պոգբային ձեռք բերել փորձում է նաև […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ինտերի» ուշադրությունը: Միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն քննարկել է Իտալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի հարցը գործակալ Մինո Ռայոլայի հետ: 2020 թվականի ամռանը Կինը կարող է դառնալ ազատ գործակալ, դրա համար թուրինցիները մտադիր են երկարացնել նրա հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ի կարծիքով՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կամ պաշտպան Միլան Շկրինիարի՝ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի մեկնարկից 7 րոպե անց Ռաջա Նայնգոլանը գեղեցիկ գոլով բացել է հաշիվը: 62-րդ րոպեին Ռոնալդուն ոչ պակաս գեղեցիկ գոլով հավասարեցրել է հաշիվը: Այս ոչ-ոքիից հետո արդեն ինսկ չեմպիոնությունն ամրագրած «Յուվեն» 88 միավոր ունի, «Ինտերը» 62 միավորով 3-րդն է:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023