Մարիո Մանջուկիչը չի տեղափոխվի Քաթար

Մարիո Մանջուկիչը չի տեղափոխվի Քաթար

24/12/2019 - 14:40

Ըստ Football Italia-ի՝ «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի տեղախփությունը քաթարյան ակումբ ձախողվել է։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, քաթարյան ակումբը պատրաստ է եղել 33-ամյա հարձակվողին վճարել տարեկան 5 մլն եվրո, սակայն այդ առաջարկը չի գոհացրել Մանջուկիչին, ով հույս ուներ վաստակել ավելի շատ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարիո Մանջուկիչը ոչ մի հանդիպման չի մասնակցել «Յուվենտուսի» կազմում՝ նույնիսկ դուրս մնալով ՉԼ հայտացուցակից։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023