Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, այսօր՝ մայիսի 28-ին, Պրեմիեր լիգայի ղեկավարները և ակումբների ներկայացուցիչները որոշել են առաջնության վերսկսման վերջնական օրը։ Այսպիսով, հունիսի 17-ին կկայանան «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումները, որոնք հետաձգվել էին փետրվարին կայացած Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի պատճառով։ Առաջնությունն ամբողջությամբ կվերսկսվի հունիսի 19-ին, երբ ակումբները […]
Ավելին
Ինչպես տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիին։ Անգլիական ակումբը ճամայկացի վինգերին դիտարկում է որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild պարբերականի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Բայերը» դեմ չէ բաժանվել խաղացողի ծառայություններից և պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ճամայկացի ֆուտբոլիստին։ Լևերկուզենը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերի» և Ճամայկայի հավաքականի վինգեր Լեոն Բեյլին հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին»։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակներն» արդեն երկու տարի է հետևում են ճամայկացի ֆուտբոլիստին։ «Սիթիի» մարզչական շտաբը Բեյլիին դիտարկում են որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Բավարիա»: Նշենք, որ Լեոն Բեյլիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ նրա […]
Ավելին
Անգլիայում պարզել են, թե երկրի տարածքում որ ակումբն է ամենաատելին երկրպագուների շրջանում։ Անգլիայի ամենաատելի ակումբն անսպասելիորեն դարձել է «Լիդսը», որը գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը՝ պայքարելով ԱՊԼ-ի ուղեգրի համար։ Այս յուրահատուկ հետազոտություն անցկացրել է English Football Statistician կազմակերպությունը։ Փորձագետները ակումբներին դասակարգել են՝ հենվելով այն բանի վրա, թե որքան բացասական են վերաբերվում տվյալ ակումբի նկատմամբ։ Այլ ակումբների […]
Ավելին
«Չելսիի» դարպասապահ Վիլի Կաբալյերոն խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին, ում հետ աշխատել է 2016/17 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ «Գվարդիոլայի հետ աշխատելը նման է համալսարանում սովորելուն։ Ես Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես եմ եկել ընդամենը մեկ տարի, սակայն ամեն օր նրանից մի նոր բան էի սովորում։ Նա մշտապես քեզ ինչ-որ բան է […]
Ավելին
Squawka պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության գլխավոր մարզիչների լավագույն տասնյանկը։ Ըստ պարբերականի՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ է ճանաչվել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Զիդանը տասնյակի ամենաերիտասարդ մասնագետն է, սակայն արդեն հասցրել է երեք անգամ նվաճել բաղձալի գավաթը։ Զիդանը 2016-18 թվականներին «արքայական» ակումբի ղեկին երեք անգամ անընդմեջ դարձել է ՉԼ գավաթակիր։ Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» […]
Ավելին
«Սելթիկի» նախկին գլխավոր մարզիչ Ռոննի Դեյլան պատմել է, թե ինչու է ձախվել այն ժամանակ դեռևս «Սելթիկի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։ «Արդյո՞ք կապի մեջ էի «Ման․ Սիթիի» հետ։ Այո՛, ես նրանց ասում էի, որ գնան նրա տրանսֆերը։ Ի պատասխան իմ առաջարկի՝ նրանք խնդրեցին պատմել Վիրջիլի լավագույն եվրագավաթային հանդիպման մասին, ինչից հետո նրանք կդիտարկեն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսկման հավանականությունը։ Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն անորոշ ժամանակով մարտ ամսից դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Ես անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը, քանի որ առանց ֆուտբոլի չափազանց բարդ է, սակայն հարևան Շոտլանդիայում արդեն չեղարկել են առաջնությունը։ Քչերն են հավատում, որ ԱՊԼ-ը կվերսկսվի։ Մենք բոլորս արդեն հանձնել […]
Ավելին
«Նյուքասլը» հստակեցրել է հաջորդ տրանֆերային պատուհանի նպատակները։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «կաչաղակները», որոնք մոտ ապագայում ունենալու են նոր սեփականտեր, տրանսֆերների համար կստանան 300 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելն է և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելը։ Հիշեցնենք, որ «Նյուքասլի» նոր հավանական սեփականատերը Սաուդյան Արաբիայի արքայազն […]
Ավելին
City Football Group հոլդինգը, որին պատկանում են մի շարք ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», դիտարկում է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը ձեռք բերելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է «РБ-Спорт»-ը, հոլդինգի ղեկավարները տպավորված են 2018 թվականին Ռուսաստանում անցկաված աշխարհի առաջնության կազմակերպվածությունից, ինչից հետո մտածում են մտնել նաև ռուսական շուկա։ City Football Group սեփականատերերը դիտարկում են ռուսական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023