Սիթին խոշոր առաջարկ է արել Նապոլիին

Սիթին խոշոր առաջարկ է արել Նապոլիին

14/08/2020 - 17:39

«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին, «Սիթին» 29-ամյա պաշտպանի դիմաց նեապոլիտանական ակումբին առաջարկել է 63 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» պատրաստ է բաժանվել իր պաշտպանից, սակայն հույսեր է կապում, որ «քաղաքաբնակների» առաջարկը, հնարավոր է, բարելավվի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մանկունյական ակումբը Կուլիբալիին պատրաստ է տարեկան վճարել 10 մլն եվրո աշխատավարձ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023