Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:   Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Instagram-ի էջում գրառում է կատարվել, որ այսօր հայտնի է դառնալու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Հիշեցնենք, որ մենք ունենք հավաքականի գլխավոր մարզչի մեր թեկնածուն։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է […]
Ավելին
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայրապետյանի փաստաբան Արամ Մակինյանի facebook-յան գրառումից։ Նա գրել է․ «ՀրատապՔրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը պաշտոնական այցով հունվարի 31-ին եղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հանդիպել են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների հետ։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփում է 2019 թվականը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։ ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի 2019 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով այժմ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ 31-ամյա խաղացողն այս մրցանակին արժանանում է 9-րդ […]
Ավելին
Այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 2019 թվականի լավագույնների անունները։ Քվեարկության արդյունքներով 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Մինասյանը վաստակել է 119 միավոր: 84 միավորով 2-րդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Քվեարկության […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է այն խաացողների և մարզիչների անունները, ովքեր հավակնելու են «տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն» մարզիչ մրցանակներին։ Լավագույն ֆուտբոլիստին և մարզչին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները:  «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնում են հետևյալ 30 ֆուտբոլիստները․ 1. Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», «Հոֆենհայմ» (Գերմանիա) 2. Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» […]
Ավելին
Հունվարի 11-ին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ինտերֆուտբոլի թիմը բազմիցս է անդրադարձել Մարկոսին՝ հրապարակելով նրա ֆանտաստիկ գոլերը թե՛ հավաքականի, թե՛ տարբեր ակումբների կազմում։ Իսկ մեր ծաղրանկարիչը որոշեց անդրադառնալ Մարկոսի կարիերայի ավարտին իր ուրույն տեսանկյունից՝ մատնանշելով ամենահայ բրազիլացու հսկայական ներդրումը հայկական ֆուտբոլի […]
Ավելին
ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Արմեն Նիկողոսյանն առաջադրվեց որպես ՀՖՖ փոխնախագահի թեկնածու։ Նիկողոսյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ փոխնախագահ՝ 18 քվեով։
Ավելին
1 28 29 30 31 32 35

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023