Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

18/07/2020 - 17:01

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) – 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) – 2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) – 2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) – 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) – 2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) – 2019-

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023