Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրդաբասիի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը նախ 53-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 59-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Աբատ Այմբետովին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 5-րդ խաղում, Տիկոն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Կայրաթը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կայսարի» դարպասը։ Հյուրերի կազմից հանդիպման 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ հաշիվը դարձնելով 2։0։ «Կայրաթն», անցկացրած երկու խաղերից հետո, վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Կայսարը» դեռևս միավոր չի վաստակել և զբաղեցնում է […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:  Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» Վբեյմար Անգուլո – «Գանձասար-Կապան» Էգար Բաբայան – «Հոբրո» Խորեն Բայրամյան – «Ռոստով» Վահան Բիչախչյան – «Ժիլինա» Տիգրան Բարսեղյան – «Աստանա» […]
Ավելին
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Նիոնում, կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Ինտեր Էսկալդես» (Անդորրա) – «Դանդոլք» (Իռլանդիա) «ԿուՊՍ» (Ֆինլանդիա) – «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) «Լինֆիլդ» (Հյ․ Իռլանդիա) – «Ֆլորինա» (Մալթա) «Ռիգա» (Լատվիա) – «Տրե Ֆյորի» (Սան Մարինո) «Յուրգորդեն» – «Եվրոպա» (Ջիբրալթար) «Ֆլորա» (Էստոնիա) – «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) «Սիլեքս» (Հյ․ Մակեդոնիա) […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» չկարողացավ կոտրել «Տարազի» դիմադրությունը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ «Աստանայի» կազմում միակ գնդակը 4-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ 26-ամյա հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր 2-րդ գնդակը։ Հավելենք, որ «Աստանան» անցկացրած 6 խաղերից հետո վաստակել է 11 միավոր և զբաղեցնում […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, իր եվրագավաթային պայքարը սկսեց VBet Հայաստանի գործող գավաթակիր «Նոան», որը Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում Ղազախստանում հյուրընկալվել էր «Կայրաթին»։ Մեր թիմի համար խաղը բավականին լավ սկսվեց․ 8-րդ րոպեին Կիրիլ Բորի աջ եզրից կատարած հարվածից հետո «Կայրաթի» դարպասապահ Ստաս Պոկատիլովը հեռացրեց գնդակը, սակայն մինչ այդ գնդակը հատել էր դարպասը։ Մինչև […]
Ավելին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարն է սկսում VBet Հայաստանի գավաթակիր «Նոան», որը Ղազախստանում մրցելու է «Աստանայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Կայրաթ» Դարպասապահ – 1․ Ստաս […]
Ավելին
Օգոստոսի 25-ին «Ռիտերայ» (Լիտվա) 3:2 «Դերրի Սիթի» (Հյ․ Իռլանդիա) խաղով մեկնարկեց Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլը։ Այսօր օգոստոսի՝ 27-ին, որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարի մեջ են մտնելու բազմաթիվ ակումբներ, որոնց թվում են նաև հայկական երեք ակումբները՝ «Նոան», «Ալաշկերտը», ինչպես նաև «Շիրակը»։ Առաջինը պայքարի մեջ կմտնի VBet Հայաստանի գավաթակիր «Նոան», որը Ղազախստանում հյուրընկալվելու է […]
Ավելին
1 2 3 4 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023