Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Լևանտեին»։ Դիեգո Սիմեոնեի սաները ողջ խաղի ընթացքում ունեին խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Այտոր Ֆերնանդեսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման 15-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Բրունո Գոնսալեսը։ Ավելի քան երեք ամիս անց վերսկսված Լա լիգայի շրջանակում «հնդկացիները» տարան երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության հավականորդ «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ՝ դժվարությամբ հաղթելով 1։0 հաշվով։ Չնայած առաջին խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ էր վերահսկում գնդակին, սակայն, հիմնականում խաղն ընթանում էր հավասար պայքարում և չկային սուր գոլային պահեր։ Միայն հանդիպման հենց մեկնարկում երկու թիմերն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեին։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում արդեն մեկնարկել է 31-րդ տուրը, որի շրջանակում առաջնության առաջատարներից «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալը» դժգոհ է իր առաջիկա խաղացանկից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ներսում կարծում են, որ Լա լիգայի 33-34-րդ տուրի հանդիպումները անարդար են բաշխվել։ «Բարսելոնան» հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, մրցելու է «Ատլետիկոյի» դեմ, իսկ «Ռեալը» նույն տուրի շրջանակում «Խետաֆեի» դեմ մրցելու է հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով կրկին 00։00-ին։ 34-րդ տուրում «Ռեալն» […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Տոնի Ֆրեյկսան ակնարկել է, որ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարական որոշումները եղել են կասկածելի․ «Նրանք VAR-ը դարձրել են հարթակ, որի շնորհիվ կարող են օրինականացնել խարդախությունները»,- գրել է նախկին տնօրենը Twitter-ի իր օգտահաշվում։ Հիշեցնենք, որ «Ռեալի» խփած երկրորդ գնդակը շատերի մոտ կասկածներ առաջացրեց, քանի որ տպավորություն էր, թե Կարիմ Բենզեման ձեռքով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ՝ միավորների քանակով հավասարվելով առաջատար «Բարսելոնային»։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեպին, «արքայական» ակումբին առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է MisterChip-ը, իսպանացի պաշտպանը Լա լիգայի շրջանակում խփեց կարիերայի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Վալենսիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։ Հանդիպման 11-րդ րոպեին «չղջիկների» եզրային հարձակվող Գոնսալու Գուեդեշը դարձավ բավականին տպավորիչ գոլի հեղինակ։ Պորտուգալացի վինգերը գնդակը ստանալով սեփական տուգանային հրապարակում՝ ճանապարհին շրջանցեց մրցակցի 4-5 պաշտպաններին և դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության հավակնորդներից «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվել էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպման առաջին խաղակեսում խաղի տեմպը բավականին ցածր էր, ինչն էլ հանգեցրեց նրան, որ գրեթե գոլային պահեր չկային։ «Ռեալ Սոսիեդադի» մոտ բավականին շատ էր խաղային խոտանը, իսկ «Ռեալը» չէր կարողանում սուր գրոհներ անցկացնել։ Սակայն, […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, մրցաշրջանի ավարտին չի վերադառնա «արքայական» ակումբ։ Այդ մասին տեղեկացնում է AS պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ վարձակալական պայմանագիրը կերաձագվի ևս մեկ տարով։ Այժմ ակումբները բանակցում են այդ հարցով։ Հաղորդվում է, որ կորոնաճգնաժամի պատճառով «սերուցքայինները» ստիպված են ևս մեկ տարի սպասել, որպեսզի կարողանան իրականացնել կազմի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սևիլիային»։ Խաղի մեծ մասում «Բարսելոնան» վերահսկում էր խաղի ընթացքը՝ փորձելով վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին, սակայն ողջ խաղի ընթացքում կատալոնական ակումբն այդպես էլ իրական՝ 100%-անոց գոլային որևէ պահ չստեղծեց մրցակցի դարպասի մոտ։ Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Լեո Մեսսիի իրացրած երկու […]
Ավելին
1 143 144 145 146 147 172

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023