Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Ֆաթիհ Կարագյումրուկի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Պիռլոն։ Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի միակ մարզչական փորձը եղել է «Յուվենտուսը», որը գլխավորել է 2020-21 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն շուտ նոր աշխատանք կունենա։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Նիկոլո Սկիրան, 43-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Կարագյումրուկի» հետ։ Ստամբուլի Ֆաթիհ համայնքը ներկայացնող ակումբի ղեկավարությունը վստահ է, որ գործարքն ավարտին կհասցնի առաջիկա ժամերին։ Նշենք, որ Պիռլոն այդ պաշտոնում փոխարինելու է Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ […]
Ավելին
Թուրքական Սուպերլիգայի վերջին` 38-րդ տուրում «Ադանա Դեմիրսպորը» սեփական հարկի տակ պարզապես քարը քարի վրա չթողեց «Գյոզթեփեին»` ջախջախելով 7:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 31-ամյա հարձակվողի վերջին գոլը, ով հիանալի անցում ձեռնարկեց ու «ռաբոնա» տեսակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հավելենք, […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսում Ֆերնանդու Սանթուշի թիմն ուներ խաղայի լուրջ առավելություն, ինչի արդյունքում պորտուգալացիները նախքան ընդմիջման գանալը երկու գնդակի առավելություն ստացան. նախ 15-րդ րոպեին աչքի ընկավ Օտավիոն, ապա 42-րդ րոպեին Դիոգու Ժոտան։ Երկրորդ կեսում լրիվ այլ ֆուտբոլի […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
Վերջերս Transfermarkt հեղինակավոր պորտալը հերթական անգամ թարմացրել էր իսպանական Լա լիգայի ակումբների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Բանն այն է, որ այդ թարմացումից հետո պատմության մեջ առաջին անգամ Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ դարձել է դարպասահ։ Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի տրանսֆերային արժեքը նվազեց 20 մլն եվրոյով և դարձավ 80 մլն եվրո, նրա խաղընկեր Յան […]
Ավելին
Թուրքական Սուպերլիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ֆեներբախչեն» չկարողացավ կոտրել «Անթալիասպորի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Այդ հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում ծանր վնասվածք ստացավ «Ֆեների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ում խաղադաշտից հեռացրին պատգարակով։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ոտնաթաթի ներքին և արտաքին կապանների մասնակի խզվածքներ, ինչի […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների […]
Ավելին
«Գալաթասարայի» և Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան թուրքական Սուպերլիգայի 27-րդ տուրի «Ռիզեսպորի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում անչափ ծանր վնասվածք է ստացել։ Հանդիպման 15-րդ րոպեին ուրուգվայցի դարպասապահը բախվել է «Ռիզեսպորի» հարձակվող Միլան Շկոդայի հետ՝ կասեցնելով մրցակցի հակագրոհը։ Հարձակվողը բնազդաբար մինչև վերջ վազեց դեպի գնդակը, ինչի արդյունքում ծանր բախում տեղի ունեցավ, և դարպասապահը սկսեց ցավից գալարվել։ Թուրքական […]
Ավելին
Թուրքիայի Սուպերլիգայի 26-րդ տուրում «Դենիզլիսպորը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Գենչլերբիլիգիին»։ Հանդիպման միակ գնդակը խփել ուրուգվայցի 35-ամյա հարձակվող Հուգո Ռոդալյեգան։ Հարձակվողը տուգանայինի մատույցների աջ եզրում ստանալով գնդակը՝ «կախած» հարվածով դարձել է շատ գեղեցիկ գոլի հեղինակ։
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023