Նոյեմբերի 1-2-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումբերը, որոնց արդյունքում հայտնի դարձան մրցաշարի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Բենֆիկան», երկրորդ հորիզոնականով` «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «Լայպցիգը», «Բորուսիա Դորտմունդն» ու ՊՍԺ-ն։ Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում Լիսաբոնի «Դրագաու» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ «Վիշապները» հանդիպման մեկնարկում երկու գնդակ ուղարկեցին «հնդկացիների» դարպասը և մինչև խաղի ավարտ պահեցին ձեռք բերած առավելությունը։ Հյուրերին միայն խաղավերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. ավելին ավելին անել Դիեգո Սիմեոնեի թիմին չհաջողվեց։ «Պորտուին» հաղթանակ պարգևեց 5-րդ և 24-րդ րոպեներին Մեհդի […]
Ավելին
Հոկտեմբերի 12-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները։ A խմբում «Նապոլին» գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս որևէ շանս չտվեց «Ռեյնջերսին»` ջախջախելով 7:1 հաշվով։ Այս հաղթանակների շնորհիվ նեապոլիտանական ու մերսիսայդյան ակումբներն, անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Բրյուգեն» շարունակում է իր հեքիաթը։ Կարլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բրյուգեն» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Բրյուգեն» հաղթեց 2:0 հաշվով։ Կարլ Հուֆկենսի թիմին հաղթանակ պարգևեցին Կամալ Սովայի և Ֆերրան Յուտգլայի խփած գոլերը։ Նշենք, որ 2:0 հաշվի ժամանակ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. նրա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 4:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Պորտուի» նկատմամբ։ Բելգիական ակումբի կազմից վերջին գոլը խփեց 17-ամյա եզրային հարձակվող Անտոնիո Նուսան։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, պատանի ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հանդիպման օրը Նուսան եղել է 17 տարեկան և 149 օրական։ Նշենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «Բրյուգեին» վճարել են 32 մլն եվրո։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «90» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ Շարլ դե Կետելարեն «Բրյուգեի» սան […]
Ավելին
«Բրյուգեի» հարձակվող Շարլ դե Կետելարեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» լրջորեն հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ու նրան ձեռքբերելը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «Միլանը» բանակցություններ է վարել Դե Կետելարեի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։ Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։ Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բրյուգեի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմի վինգեր Ֆերրան Յուտգլային։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարծարքի ֆինանսական մասը. «Բրյուգեն» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին վճարել է 5 մլն եվրո, իսկ նրա հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 10% մասնաբաժին։ […]
Ավելին
Բելիգիական Պրո լիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիs մրցեց «Անտվերպենի» դեմ` 3:1 հաշվով տոնելով կամային հաղթանակ։ Ալֆրեդ Շյրոդերի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հանս Վանակենը, Ջեք Հենդրին ու Սարգիս Ադամյանը։ Տանտերերի միակ գոլն էլ խփեց Միխայել Ֆրայը։ Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 49 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ Բելգիայի չեմպիոն։ […]
Ավելին
1 2 3 4 5 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023