ԿԼ. կայացավ քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը

ԿԼ. կայացավ քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը

15/03/2024 - 17:16

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոներենցիաների լիգայի 2023/24 խաղարկության 1/4 և 1/2 եզրափակիչի վիճակահանությունը։

Մրցաշարի քառորդ եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները.

«Բրյուգե» – ՊԱՕԿ

«Օլիմպիակոս» – «Ֆեներբախչե»

«Ասթոն Վիլա» – «Լիլ»

«Վիկտորիա Պլզեն» – «Ֆիորենտինա»

1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 18-ին։

Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.

«Ասթոն Վիլա»/«Լիլ» – «Օլիմպիակոս»/«Ֆեներբախչե»

«Վիկտորա Պլզեն»/«Ֆիորենտինա» – «Բրյուգե»/ՊԱՕԿ

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին։

Մրցաշարի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Այա Սոֆիա» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023