Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեի դրությամբ կողմերը փոխանակվել էին խփած մեկական գնդակով։ Արդեն 1-ին րոպեին «բլաուգրանային» հաշվի մեջ առաջ մղեց Ռովերտ Լևանդովսկին, իսկ բասկյան ակումբի պատասխան գոլը խփեց Ալեքսանդր Իսակը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Սոսիեդադն» ավելի լավ տեսք […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Սոսիեդադն» ու «Բարսելոնան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսին» արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով և հավանական տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գաբոնցի հարձակվողի հետ անձնական պայմանագիր են համաձայնեցրել, սակայն չեն պատրաստվում գործարքի դիմաց վճարել 30 մլն ֆունտ, որը պահանջում է «Բարսելոնան»։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբն այս գործարքի […]
Ավելին
«Բարսելոնան» շատ մոտ է հերթական գործարքն իրականացնելուն։ Ինչպես հայտնում է իսպանացի հանրահայտ լրագրող Ժերար Ռոմերոն, խոսքը «Վիլյառեալի» աջ պաշտպան Խուան Ֆոյթի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» անձական պայմանագրի հարցում գրեթե համաձայնության է հասել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, ում գործակալին օգոստոսի 16-ին նկատել են Կատալոնիայի մայրաքաղաքում։ Այժմ գործարքի հարցում «Բարսելոնան» բանակցություններ պետք է սկսի նաև «դեղին սուզանավի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Շարջան» ունենալու է նաև իսպանացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Նշենք, որ Պակո Ալկասերը «դեղին սուզանավի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Տրաբզոնսպորի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Բետիսի» կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրային։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «Տրաբզոնսպորը» գործարքի դիմաց անդալուսալան ակումբին վճարել է 1,25 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 31-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում հանդես էր գալիս 2018 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» դեռևս չի ավարտել գործունեությունը տրանսֆերային շուկայում և մտադիր է հաջորդ շաբաթ ևս երկու գործարք իրականացնել։ Աղբյուրի փոխանցմամբ` բոլոր նորեկներին գրանցելուց հետո «Բարսելոնան» պատրաստվում է բոլոր ուժերը ներդնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի և «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերներն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հաղորդվում է, որ Մարկոս Ալոնսոն արդեն շատ մոտ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Մենք հիասթափված ենք, քանի որ մեծ հույսեր ունեինք։ Պետք է ուշադիր վերլուծել խաղը, կատարելագործվել, շարունակել հավատալ մեր խաղաոճին ու տքնաջան աշխատել։ «Ռայոն» շատ լավ էր պաշտպանվում։ Մեզ համար […]
Ավելին
Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Խավիի թիմը ոչ մի կերպ չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ մադրիդյան ակումբի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 6 սեյվ։ Այսպիսով, «Բարսելոնան» ու «Ռայո Վալեկանոն» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան»` «Նոու Կամպ» մարզադաշտում, կմրցի «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025