Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ավստրիացի ֆուտբոլիստը կհայտարարի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը։ Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ», սակայն տեղին է նշել, որ պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց հետնապահների թվում ընթացող «Արմինիայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Բիլեֆելդից ժամանած հյուրերը Միշել Վլապի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից հետո Հանսի Ֆլիկի սաներն ունեին առավելություն, սակայն 37-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեցին սեփական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վիլի Սանյոլը դարձել է Վրաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Կոմղերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի վերջին գլխավոր մարզիչը Վլադիմիր Վայսն էր, ով զբաղեցրած պաշտոնից հեռացավ 2020 թվականի նոյեմբերին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո։ 43-ամյա մասնագետը նախկինում 2013-2014թթ․ մարզել է […]
Ավելին
El Chiringuito-ի հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը հայտարարում է, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կլքի արքայական ակումբը։ «Նա հեռանում է։ Նա հեռունում է, հեռանում է․․․․ հարցն այն է, թե երբ Ռամոսը կհայտարարի այդ մասին և որ ակումբ է տեղափոխվում»,- լրագրողի խոսքերն է մեջբերում As-ը։ Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի և «սերուցքայինների» միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին, երբ պաշտոնապես բացվի հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո․ ըստ Ուպամեկանոյի և «Լայպցիգի» միջև կնքված պայմանագրի՝ հենց այդքան էր կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը։ 22-ամյա ֆուտբոլիստը […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբին կմիանա 2021 թվականի ամռանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո. հենց այդքան է կազմում Ուպամեկանոյի հրաժարագինը։ 22-ամյա կենտրոնական պաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Գերմանական մեքենան» և Ուպամեկանոն արդեն համաձայնեցրել են […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն ։ Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, ֆրանսիացին եղած տարբերակներից նախընտրել է «Բավարիան»։ Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։ «Բավարիան» 22-ամյա պաշտպանի համար «Լայպցիգին» կվճարի 40 մլն եվրո․ այդքան է […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Բավարիան» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին» և նվաճեց ԱԱԱ-ի գավաթը ։ The Guardian-ը հաղորդում է, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջինս կիսաեզրափակչի «Ալ Ահլիի» դեմ խաղում (2:0) դարձավ դուբլի հեղինակ, իսկ եզրափակչում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Լավագույնների շարքում երկրորդ […]
Ավելին
Փետրվարի 11-ին Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակչի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայցնող «Տիգրեսին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։ Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկությունն ացնկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում է հենց 2020 թվականի մրցաշար, ինչի շնորհիվ էլ «Բավարիան» կրկնեց «Բարսելոնայի»՝ 2009 թվականին գրանցած անհավանական ռեկորդը՝ մեկ տարվա ընթացքում նվաճելով բոլոր […]
Ավելին
Փետրվարի 11-ին կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» Քաթարի Ալ Ռայան քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին»։ Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում էր 2020 թվականի համար նախատեսված մրցաշար, որը հաղթելու շնորհիվ մյունխենյան ակումբը նվաճել է 2020 թվականի համար նախատեսված բոլոր հնարավոր 6 տիտղոսները։ «Բավարիան» դարձել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023