Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը ճանաչվել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա գերմանացի կիսապաշտպանը հունվար ամսին ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Գյունդողանը քվեարկության արդյունքում առաջ է անցել Բերնդ Լենոյից («Արսենալ»), Քրեյգ Դոուսոնից («Վեսթ Հեմ»), Ջոն Սթոունզից («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 23-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Աստոն Վիլլան» Բիրմինգհեմում մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման հաշիվն անչափ արագ բացվեց․ 2-րդ րոպեին «Վիլլայի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բերտրան Տրաորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Օլի Վոթկինսին, ով էլ նպաստավոր դիրքից բացեց խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Բյորնլին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ ։ «Աստոն Վիլլան», որն ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիս, այս հանդիպումն էլ ակտիվ մեկնարկեց՝ 14-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացելով խաղի հաշվիվը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում էլ Դին Սմիթի սաներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն միայն այդ մեկ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Het Nieuwsblad-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, հնարավոր է, վնասվածքի պատճառով բաց թողնի «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումը։ 29-ամյա ֆուտբոլիստ կոնքի հատվածում վնասվածք է ստացել ԱՊԼ-ի շրջանակում «Աստոն Վիլլայի» (2:0) դեմ կայացած խաղում։ Աղբյուրի փոխանցմամբ բելգիացին բաց կթողնի առնվազն երկու շաբաթ, որի ընթացքում «քաղաքաբնակները» կանցկացնեն մեկ գավաթային հանդիպում «Չալթենհեմի» դեմ և երեք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի դեռևս 1-ին տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ և խաղավերջում խփած գոլերի շնորհիվ կարողացավ 2։0 հաշվով հաղթել մրցակցին։ Չնայած դարպասի գրավման բազմաթիվ փորձերի՝ թիմերն ընդմիջման գնացին գոլազուր ոչ-ոքիի պայմաններում։ Հարկ է նշել, որ ինչպես և ենթադրվում էր, Պեպ Գվարդիոլայի սաները հիմնականում հանդես էին գալիս նախաձեռնողի դերում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ամփոփել է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեկտեմբեր ամսին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները։ «Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ հանդիպմանը ներկայացել էր բացառապես 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ հիմնական կազմի բազմաթիվ ֆուբտոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Չնայած կարգերի ահռելի տարբերությանը՝ «Աստոն […]
Ավելին
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ «Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկմամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ խաղին բացառապես ներկայացել էր 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե կեսը վարակված է կորոնավիրուսով։ Խաղից առաջ «Աստոն Վիլլայի» […]
Ավելին
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև արդեն Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ 1/32 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Ինչպես հայտնի է, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ծանրագույն իրավիճակում է հայտնվել, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով, ակումբի մարզաբազան անորոշ ժամկետով փակվել է, իսկ […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դարձել է երրորդ մարզիչը, ում գլխավորած երեք տարբեր ակումբներ դուրս են եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ։ Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը այդ նվաճմանն էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» ղեկին։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։ Մինչ այդ նման արդյունք են գրանցել մարզիչներ Ռոն Ատկինսոնը («Մանչեսթեր Յունայթեդ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Աստոն Վիլլա») և […]
Ավելին
1 11 12 13 14 15 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023