«Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա դարպասապահի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում` «Չելսին» ու «Բավարիան»։ «Ազնվականները» Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելուց հետո մտադիր են ևս մեկ հզոր դարպասապահ գնել` վերջնականապես ամրապնդելով այդ դիրքը։ «Բավարիան» էլ ցանկանում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպումը անհաջող ընթացք ստացավ «քաղաքաբնակների» համար, քանի որ «մրճահարները» Ջեյմս Վորդ-Պրոուզի գոլի շնորհիվ 36-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ կեսի հենց մեկնարկում հավասարեցրեց հաշիվը. 46-րդ րոպեին աչքկ ընկավ «Սիթիի» նորեկ Ժերեմի Դոկուն` առաջին գոլը խփելով […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հատուկ հաշվետվություն է հրապարակել` ներկայացնելով, թե որքան գումար է ծախավել ամառային տրանսֆերային պատուհանի ողջ ընթացքում։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023 հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի բոլոր ակումբները միասին վերցրած ծախսել են ռեկորդային` 7,36 մլրդ դոլար գումար։ Դա 47,2%-ով ավելին է, քան 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսված ընդհանուր գումարը։ Բացի այդ, այն 26,8%-ով […]
Ավելին
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» թույլ կողմերի մասին. «Եթե այն գիրք լիներ, որը դուք կարդում եք արձակուրդի օրերին, այն կնետեիք ծովը` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է։ Արտագնա խաղերում «Չելսին» ստիպված է լինելու շատ պաշտպանվել։ Նիկոլաս Ջեքսոնի և Ռահիմ Սթերլինգի արագությունն ու Էնցոյի հեռատեսությունը քաոս են ստեղծում մրցակցի համար, ինչպես դա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Խետաֆեի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդին։ Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո 21-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «կարմիր սատանաների» շարքեր։ Վարձակալական պայմանագրում ներառված չէ գնման իրավունք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մանկունյական ակումբը շարունակելու է վճարել անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ […]
Ավելին
Սեպտեմբերի 1-ին` ուշ երեկոյան, փակվեց անգլիական Պրեմիեր լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը։ Փակման օրն ամենաակտիվը եղել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որիը միանգամից 8 տրանսֆեր է իրականացրել։ «Անտառապահների» շարքերը համալրել են հենակետային կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեն (ՊՍՎ -> 30 մլն եվրո), կենտրոնական պաշտպան Էնդրյու Օմոբամիդելեն («Նորվիչ» -> 12,85 մլն եվրո), կենտրոնական պաշտպան Մուրիլիոն («Կորինտիանս» -> 12 մլն եվրո), կենտրոնական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո բելգիացի ֆուտբոլիստը կվերադառնա «Չելսի». այն չի ներառում գնման իրավունք։ «Գայլերը» վարձակալության դիմաց «ազնվականներին» վճարել են 5.8 մլն եվրո։ Նշենք, որ Լուկակուն իտալական Ա սերիայի շրջանակում հանդես գալու հարուստ փորձ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն իսպանացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ «Բրայթոնը» վճարելու է Ֆաթիի աշխատավարձի մեծ մասը։ Ակնալվում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպումը մերսիսայդյան ակումբի համար անչափ անհաջող ընթացք ստացավ, քանի որ 25-րդ րոպեին Էնթոնի Գորդոնն առաջ մղեց «կաչաղակներին», իսկ 28-րդ րոպեին հյուրերի ավագ Վիրջիլ վան Դայկը վերջին հույսի խախտման պատճառով հեռացվեց դաշտից։ Ստանալով քանակական առավելություն` Էդի Հաուի թիմը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «զինագործների» համար, քանի որ հյուրերն արդեն 1-ին րոպեին Անդրեաս Պերեյրայի ջանքերով բացեցին հաշիվը։ Միկել Արտետայի թիմը երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալի» ֆուտբոլիստներն ընդամենը 2 րոպեում ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023