Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին, Մարկ Գեհին ու Ժերեմի Դոկուն։ «Քաղաքաբնակները» 64 միավորով երկրորդ տեղում են։ «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջատար «Արսենալից» հետ է արդեն 6 միավորով։ Հաջորդ տուրում կողմերը «Էթիհադ» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլերը խփեցին 17-ամյա վինգեր Ռիո Նգումոհան և Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր փետրվարի 28-ին` 28-րդ տուրում 5:2 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկակտմամբ։ «Լիվերպուլը» 52 միավորով ամրապդնդցեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բորնմութից»։ Հյուրերի հաղթական գոլերը խփեցին Էլի Ջունիոր Կրուպին ու Ալեքս Սքոթը։ «Զինագործներից» աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը։ «Արսենալը» 70 միավորով առաջին տեղում է։ Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» 61 միավոր ունի, բայց, առաջատարի համեմատ, երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմութը» 45 միավորով 9-րդն է։ […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շոտլանդացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ բանավոր համաձայնության է հասել։ Կողմերը դեռ պայմանագիր չեն ստորագրել։ Վճռորոշ կլինի «Տոտենհեմի»` տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում պահելը։ «Խթանները» 31 խաղում միայն 30 միավոր են վաստակել, զբաղեցնում են 18-րդ տեղը և պայքարում են տեղն ուժեղագույնների խմբում պահելու […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տեղը զբաղեցրած ակումբը 2026/27 մրցաշրջանում կորակավորվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին։ Մեկ մրցաշրջանի ընթացքում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաշատ միավոր վաստակած երկու երկրները հավելյալ տեղ են ստանում Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում։ «Սպորտինգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալի» տարած հաղթանակից (1:0) հետո անգլիական ակումբներն ընթացիկ մրցաշրջանում վաստակել են արդեն 25,013 միավոր` […]
Ավելին
Ռոբերտո Դե Ձերբին նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ 46-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Մարսելը», «Բրայթոնը», Դոնեցկի «Շախտյորը», «Սասուոլոն» և այլ ակումբներ։ Դե Ձերբին ընթացիկ մրցաշրջանում «խթանների» երրորդ մարզիչն է։ Ակումբը մրցաշրջանն սկսել էր Թոմաս Ֆրանկի գլխավորությամբ, որին հետագայում փոխարինեց Իգոր […]
Ավելին
Ռոբերտո Դե Ձերբին, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերը պայմանագիր են համաձայնեցրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Իտալացի մասնագետի և լոնդոնյան ակումբի բանակցությունները վերջին փուլում են։ Այժմ նրանք աշխատում են Դե Ձերբիի մարզչական շտաբը ձևավորելու շուրջ։ 46-ամյա մասնագետը փորձում է իր շտաբում ընդգրկել Իտալիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար […]
Ավելին
Իռլանդական հանրահայտ Ryanair լոուքոսթ ավիաընկերությունը սոցցանցերում կիսվել է «Արսենալի»` Միկել Արտետայի ծննդյան տարեդարձին նվիրված շնորհավորանքով` ծաղրելով լոնդոնյան գրանդին. «Վերջապես ինչ-որ բան նշում են»,- գրել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Արտետան մարտի 26-ին տոնում էր ծննդյան 44-րդ տարեդարձը։ «Զինագործները» վերջին տիտղոսը նվաճել են 2024թ. ամռանը` դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր։ Ակումբը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2004 թվականին։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կհեռանա ակումբից, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը կխզեն գործող պայմանագիրը. եգիպտոսի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 435 խաղում խփել է 255 գոլ, կատարել 122 ասիստ։ 33-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։ Եզրային կիսապաշտպանը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026