Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:   Նոյեմբերի 7-ին «Ռոմա» […]
Ավելին
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00): Եվրոպայի Մ-21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի […]
Ավելին
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 4-րդ տուրի շրջանակում Տալլինում հյուրըկալվեց Էստոնիայի հավաքականին։ Մեր տղաները ինչպես Վրաստանի դեմ, այնպես էլ այս խաղում բավականին արագ բացեցին հաշիվը։ 8-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ 14-րդ րոպեին […]
Ավելին
Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալլինում կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45 րոպեին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։ C դիվիզիոնի 1-ին խմբի շրջանակում մեր թշնամու հավաքականը Ալբանիայի Էլբասան քաղաքում մրցեց Կիպրոսի հավաքականի դեմ։ Հայտնի պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշել էր փոխել նաև այս հանդիպման վայրը։ Խաղը հիմնականում անցել է հավասար պայքարում՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Նշենք միայն, որ հանդիպման 27-րդ րոպեին ազերների ավագ Կարա Կարաևը չի կարողացել […]
Ավելին
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։ C լիգայի 1-ին խմբում Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ։ Լյուքսեմբուրգցիները ինչ-որ տեղ անանկալ հաղթանակ տարան Չեռնոգորիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Իգոր Իվանովիչը, ով օրեր առաջ գրավել էր նաև մեր թշնամու դարպասը։ 42-րդ րոպեին Էդվին Մուրատովիչը հաշիվը […]
Ավելին
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։ A դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում կայացավ երկու հանդիպում։ Գերմանիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ՝ չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը։ Յոհաքիմ Լյովի սաները նույնիսկ պետք է գոհ լինեն այս արդյունքից, քանի որ 26-րդ րոպեի դրությամբ Մարիո Գավրանովիչի և Ռեմո Ֆրոյլերի խփած գոլերի շնորհիվ պարտվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։ 
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում:  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։ Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
Ավելին
1 35 36 37 38 39 43

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025