«Եռագույնները» վրեժխնդիր եղան Պորտուգալիայի հավաքականից🎥

«Եռագույնները» վրեժխնդիր եղան Պորտուգալիայի հավաքականից🎥

15/11/2020 - 12:01

Նոյեմբերի 14-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրը։ A դիվիզիոնի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոնները՝ Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները։

Բնականաբար երկու հավաքականներն են էլ հանդիպման մեկնարկից փորձեցին նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը՝ փոխանակվելով մի շարք վտանգավոր պահերով, սակայն առաջին խաղակեսում Ֆրանսիայի հավաքականը շատ ավելի սուր և իրական գոլային պահեր ստեղծեց, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասում։ Միայն Անտոնի Մարսիալը առաջին խաղակեսում աչքի ընկնելու երեք անգամ վրիպեց անչափ նպաստավոր դիրքերից, իսկ մեկ անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին նրա գլխով հարվածից հետո։

Այն, ինչ չհաջողվեց անել առաջին կեսում, աշխարհի գործող չեմպիոններն արեցին երկրորդ կեսի հենց մեկնարկում․ 53-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի ձախ եզրից կատարած հարվածից հետո Պատրիսիուն գնդակն անհաջող հետ մղեցի, իսկ Նգոլո Կանտեն գրավեց արդեն դատարկ դարպասը՝ առաջ մղելով «եռագույններին»։

Հանդիպման ինչ-որ ժամանակահտվածից սկսաց Ֆերնանդու Սանտուշի սաներին հաջողվեց առավելություն ստանալ և մի քանի անգամ հեռահար հարվածներով կարողացան սպառնալ Ուգո Լյորիսին, սակայն դարպասապահը հիանալի խաղաց Ռաֆայել Գերեյրուի ու Ժոաո Մոուտինիոյի կատարած հարվածներից հետո, իսկ ավելին պորտուգալացիները չկարողացան անել։

Այսպիսով, Դիդիե Դեշամի սաները հյուրընկալվելիս հաղթեցին 0։1 հաշվով և վրեժխնդիր եղան 2016 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրաափակիչում կրած պարտության դիմաց։ Այն ժամանակ Փարիզում կայացած խաղի շրջանակում պորտուգալացիները լրացիցուցիչ ժամանակում Էդերի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էին նույն հաշվով և դարձել Եվրոպայի չեմպիոն։

A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 13 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ պորտուգաացիները 10 միավորով 2-րդն են։

Խմբի մյուս խաղում էլ Շվեդիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն․ այս հավաքականներն ունեն 3-ական միավոր և եզրափակում են խումբը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023