Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում Ֆոլրիդա նահանգից ժամանած հյուրերը հաղթեց 2:0 հաշվով։ Տատա Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Դիեգո Գոմեսն ու Լեո Մեսսին։ Վերջինս «Ինտեր Մայամիի» շարքերը համալրելուց հետո առաջին գոլը խփեց ՄԼՍ-ի շրջանակում։ Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 21 միավոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դարպասապահ Ջորջե Պետրովիչին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Ազնվականները» 23-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 16 մլն եվրո։ Ակնկալվում է, որ ամերկյան ակումբը հետագայում հավելավճարների տեսքով կստանա ևս 2 […]
Ավելին
«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Քուդուսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «մրճահարները» հոլանդական ակումբին վճարելու են 45 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Գանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսի։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Սանչեսն «Ինտերի» կազմում արդեն հանդես է եկել 2019-2022 թթ.` անցկացրած 109 խաղում դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա հարձակվողի վերջին ակումբը «Մարեսլն» […]
Ավելին
«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մաթեուշ Նունյեշը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ «Քաղաքաբնակները» «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործարքը ձախողելուց հետո այժմ կենտրոնացել են Նունյեշին ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սիթին» ու «Վուլվզն» արդեն տևական ժամանակ է գործարքի հարցում բանակցություններ են վարում։ Այդուհանդերձ, «գայլերն» օրեր առաջ մերժել են գործարքի հարցում մանկունյական ակումբի կատարած […]
Ավելին
«Չելսին» սահմանել է ֆինանսական այն պայմանները, որոնց իրականացման դեպքում պատրաստ կլինի Ռոմելու Լուկակուին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն, «ազնվականները» բելգիացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց ցանկանում է վաստակել 8-10 մլն ֆունտ։ Բացի դրանից, «թոշակառուները» ցանկանում են, որպեսզի վարձակալող ակումբն ամբողջությամբ վճարի 30-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը, որն, ըստ տարբեր աղբյուրների, 10 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ու դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը երկարաձգել են պայմանագիրը։ Գերմանացի դարպասապահը «բլաուգրանայի» գույները կշարունակի պաշտպանել մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Կողմերի միջև կնքված պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա դարպասապահը հրաժարվել է իր աշխատավարձի մեծ մասից` […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը պատրաստ է վարձակալել նրան։ «Գայլերը» պատրաստ են վճարել 30-ամյա ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը, սակայն վարձակալական պայմանագրում չպետք է ներառվի պարտադիր գնման իրավունք։ Այս գործարքի կայացման հիմնական խոչընդոտն այն է, որ «ազնվականները» […]
Ավելին
Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը «1+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել ստամբուլյան ակումբի հետ։ Ակնկալվում է, որ Ռամոսը նոր ակումբի կազմում կվասատկի տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սկիրան հաստատում է նաև, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «Ռենին» վճարել են 60 մլն եվրո։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «11» համարի մարզաշապիկով։ Հավելենք, որ Ժերեմի Դոկուն «Ռենի» կազմում հանդես էր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023