«Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիները» «ցլերին» վճարելու են 14 մլն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, հուլիսի 22-ի առավոտյան շվեյցարացի հարձակվողը բուժզննում կանցնի «Միլանի» համար, ինչից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Օսիեկի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Օսիեկն» ունենալու է 20-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքների գնման իրավունք։ Հավելենք, որ Մկրտչյանն «Արարատ-Արմենիայի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Բարնլիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել «Բազելի» կենտրոնական հարձակվող Զեքի Ամդունիին։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Գործարքի դիմաց «Բարնլին» «Բազելին» վճարել է 18,6 մլն եվրո։ Այս գործարքը դարձել է «Բարնլիի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Վութ Վեգորսթի ռեկորդը, […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Էթիֆաքի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի դիմաց կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Ալ Էթիֆաքը» գործարքի դիմաց մերսիսայդյան ակումբին վճարելու է 12 […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «Մանչեսթեր Սիթիին» կվճարի 35 մլն եվրո։ Ալժիրցի հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ակնկալվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Կայել Վոլքերը որոշել է հեռանալ ակումբից ու կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում։ Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն առանձնազրույց է ունեցել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, որի ընթացքում նա իսպանացի մասնագետին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» մինչև 2025 թ. հունիսի […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Գաբոնցի հարձակվողը պրովանսյան ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Օբամեյանգը «Մարսելի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ խզելու է «ազնվականների» հետ գործող պայմանագիրը, որն […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ 24-ամյա ֆուտբոլիստը վերջերս «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը հայտնել է, որ չի երկարձգելու գործող պայմանագիրն ու պատրաստվում է 2024 թ. ամռանն անվճար հեռանալ ակումբից։ Դրան զուգահեռ, փարիզյան ակումբը ցանկանում է Մբապեին վաճառել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի նա չհեռանա անվճար։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, ՊՍԺ-ն մտադիր է […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում. ««Բարսելոնան» միշտ եղել է իմ առաջին ընտրությունը։ Մանկուց երազում եմ հանդես գալ «Բարսայի» կազմում։ Եթե դա տեղի ունենա, երազանքս կիրականա»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ Ֆելիքսն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լորյանի» պաշտոնական կայքն, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային պաշտպան Բենջամին Մենդիի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը վերջերս անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով։ Նախկինում նա արդարացվել էր […]
Ավելին
1 64 65 66 67 68 314

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023