«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող էր հայտնվել «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը, «ազնվականները» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը նույնիսկ չի էլ դիտարկել այդ առաջարկը` միանգամից մերժելով այն։ Ֆեդերիկո Կիեզան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից և մինչ այս պահը […]
Ավելին
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ով ս/թ հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, հրաժեշտ է տվել «ռոսոներիների» երկրպագուներին. «Այս ակումբը հավերժ կմնա իմ սրտում։ Հեռանալու որոշումն ինձ շատ դժվար է տրվել, սակայն երբեմն պետք է վճռական գտնվել և նոր փուլ բացել կյանքում։ «Ռոսոներիների» մարզաշապիկով ես այնպիսի հաջողությունների եմ հասել, ինչպիսին էր 16 տարեկանում Ա սերիայի […]
Ավելին
«Բարսելոնան» ու «Ատլետիկո Մադրիդը» պատրաստվում են փոխանակում իրականացնել, որի շուրջ բանակցություններ են վարում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, խոսքը Անտուան Գրիզմանի և Սաուլ Նիգեսի ակումբային գրանցումների փոխման մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը գիտակցում են, որ հեշտ ընթացք չի սպասվում իրենց, սակայն այն իրավիճակը, որում հայտնվել են երկու ֆուտբոլիստներն էլ, չի բացառում հաջող գործարք իրականացնել։ «Բարսելոնայի» […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն` հղում կատարելով Bild-ին, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» լրջորեն մտադրված է գնել նորվեգացի հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բորուսիան» 20-ամյա խաղացողի համար սահմանել է 160 մլն հրաժարագին, որպեսզի նրան գնել ցանկացող ակումբներին հետ պահի այդ մտքից, սակայն «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուին։ «Գայլերը» 33-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 11.5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ հիշեցնենք, որ պորտուգալացի դարպասապահը «Վուլվզի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 127 հանդիպում` […]
Ավելին
Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, կարիերան շարունակի իսպանական Լա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 32-ամյա հարձակվողը երազում է հանդես գալ «Ռեալի» կազմում և մտադիր է այդ տրանսֆերն իրականացնել 2022 թ. ոչ ուշ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» ղեկավարությունը տեղյակ է լեհ հարձակվողի ակումբից հեռանալու ցանկության մասին և սկսել է արդեն փոխարինող է փնտրել […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Calciostyle.It-ը, «ռոսոներիները» խաղացողի տրանսֆերի հարցում արդեն սկզբունքային համաձայնության են հասել մոսկովյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին պարտադիր գնման իրավունքով կվարձակալի։ «Կարմրասևերը» Վլաշիչի ամբողջական տրանսֆերի դիմաց կվճարեն 25 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Վլաշիչի անձնական պայմանագրին, ապա «ռոսոներիներն» առաջարկել […]
Ավելին
«Արսենալի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը խաղացողի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «զինագործների» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» հետ, որի մանարամասները դեռևս չեն հաղորդվում։ Ինչ վերաբերում է հավանական տրանսֆերի ֆինանսական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին։ Մադրիդյան ակումբը 27-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 35 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Դե Պաուլը «Ուդինեզեի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից և մինչև այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 184 հանդիպում` դառնալով […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» սահմանել է այն գումարի նվազագույն չափը, որը ցանկանում է ստանալ իր կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի դիմաց։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, սկզբնական շրջանում մադրիդյան ամումբը ֆրանսիացի պաշտպանի դիմաց ցանկանում էր վաստակել 60 մլն եվրո, սակայն այժմ պատրաստ է 28-ամյա պաշտպանից բաժանվել 50 մլն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վարանին իր շարքերում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023